• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Տեսակցել են Բաքվում բանտարկված լիբանանահայ Էուլջեքչյանին

aliq 17:03 | 05.04.2023
aliq 17:03 | 05.04.2023
red cross Armenia

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակից հայտնել են, որ կազմակերպության ներկայացուցիչները ապրիլի 3-ին առանձնազրույցի ձեւաչափով տեսակցել են Բաքվում «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Նրան հնարավորություն է ընձեռվել կատարել հեռախոսազանգ ընտանիքին։

Սոցցանցերում լուրեր էին տարածվել, որ Բաքվի բանտերից մեկում Վիգենին խոշտանգելով սպանել են։ Դրանից հետո կինը` Լինդա Էուլջեքյանը, բաց նամակ էր գրել` դիմելով ՄԱԿ–ի, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ առաջնորդներին, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի նախագահներին, Մեծ Բրիտանիայի վարչապետին եւ իրավապաշտպան կազմակերպություններին: Լինդա Էուլջեքյանը միջազգային իրավապաշտպան կառույցներից եւ համաշխարհային առաջնորդներից խնդրել էր պարզել` արդյոք իր ամուսինը մահացե՞լ է, թե՞ ողջ է։ Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը նրանից լուր չի ունեցել 2023-ի հունվարի 27-ից ի վեր։

Վիգեն Էուլջեքչյանը 2015-ին ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երեւան, այնուհետեւ` Շուշի։ 2020-ի նոյեմբերի 10-ին նրան եւ Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տնտեսվարողը սահմանին կազատվի ԱԱՀ-ից, այն կգանձվի ապրանքն իրացնելիս
հաջորդը
ՌԴ-ից ՀՀ ուղարկված տրանսֆերտները 6,6 անգամ ավելացել են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն