• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Դեմոկրատական այլընտրանք»-ը պաշտպանում է Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությունը

aliq 12:46 | 18.04.2023
aliq 12:46 | 18.04.2023
Alen Simonyan

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհուրդը ապրիլի 18-ին հայտարարել է, որ պաշտպանում է Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարթակ  ստեղծելու Հայ ազգային կոնգրես կուսակցության ապրիլի 17-ի նախաձեռնությունը։

«Ապրիլի 17-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է վարույթ նախաձեռնել՝ ապրիլի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքացու դեմքին թքելու միջադեպի հետ կապված: Այսպիսով՝ անցած 15 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն քաղաքական գնահատական չտվեց իր բարձրաստիճան պաշտոնյայի զազրելի արարքին ու չնախաձեռնեց նրա պաշտոնանկությունը, այլ իր լռությամբ ու անուղղակի աջակցությամբ՝ ստանձնեց ԱԺ նախագահի քստմնելի արարքի քաղաքական պատասխանատվությունը»,- ասված է հայտարարության մեջ: Այնուհետեւ նշվում է նաեւ, որ ՔԿ-ն, հաստատելով Սիմոնյանի «անմեղությունը», անշուշտ «առաջնորդվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով՝ բացահայտելով ամբողջ իշխանության ամբարտավան եւ նվաստացուցիչ վերաբերմունքը Հայաստանի ժողովրդի, նրա քաղաքացիների հանդեպ»:

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ Ալեն Սիմոնյանը նվաստացուցիչ հարված է հասցրել Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի վարկին, ինչը ներվելու պարագայում մեր երկիրն ու ժողովուրդն արժանանալու են միջազգային հանրության, մեր գործընկերների արհամարհանքին: Այս հանգամանքն էապես ազդելու է պետական համակարգի հեղինակության վրա, ինչն էլ ավելի է ուժգնացնելու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները: Կուսակցությունում, սրանով հանդերձ, քիչ հավանական են համարում, որ անգամ այս հարցում քաղաքական եւ հանրային կոնսոլիդացիան կարող է ազդել իշխանության վարքագծի, որոշումների վրա:

«Անհրաժեշտ ենք համարում՝ օր առաջ քաղաքական եւ հանրային կոնսոլիդացիայի կայացումը, որի նպատակը պետք է դառնա քաղաքական եւ բարոյական առումով մաշված իշխանության անհապաղ հեռացումը: Այս հարցում պատրաստ ենք սերտ համագործակցության բոլոր քաղաքական ուժերի, առաջին հերթին՝ մեր բնական դաշնակից ՀԱԿ-ի հետ»,- ասված է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հայտարարության մեջ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գոռ Սահակյանը` Եվրոպայի բացարձակ չեմպիոն
հաջորդը
Վաշինգտոնը Պեկինի հետ հարաբերություններում առաջընթաց է ակնկալում. Բլինքեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն