• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ծագած խնդիրները բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունից են․ ՌԴ ԱԳՆ

aliq 17:57 | 24.04.2023
aliq 17:57 | 24.04.2023
ՌԴ արտաքին գործերի նախարարություն

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ տարաբնույթ միջադեպերի աճի վերաբերյալ, որոնց հետեւանքով պարբերաբար երկու կողմից զոհեր են լինում։

ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ռուսական կողմը ելնում է այն նախադրյալից, որ տեղի բնակչությունը չպետք է տուժի, եւ նրանց կենսագործունեության համար խոչընդոտներ չպետք է ստեղծվեն: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ծագած խնդիրներից շատերը հետեւանք են երկար ամիսների պարապուրդի եւ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության։

«Ապրիլի 23-ի վերջին իրադարձությունների զարգացման համատեքստում մենք հատկապես շեշտում ենք ցանկացած միակողմ քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի,  Հայաստանի  եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները՝ անկախ նրանից՝ խոսքը  Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության, թե այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերի մասին է»,- ասված է հայտարարությունում:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հույս են հայտնել, որ Բաքուն եւ Երեւանը քաղաքական կամք կդրսեւորեն ու մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու Ադրբեջանին եւ Հայաստանին ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «հողի վրա»՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ձեր մեդալները արցախցիներին նվիրեք
հաջորդը
ԱՄՆ նախագահի ուղերձն անվանել է պատմությունը խեղաթյուրելու եւս մեկ փորձ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն