• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

«Բերքը ցրտահարվեց․ հույսն ապահովագրական հատուցում ստանալն է»

Հասմիկ Բալեյան 14:30 | 26.04.2023
Հասմիկ Բալեյան 14:30 | 26.04.2023
apricot tree

Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Նարեկ բնակավայրի բնակիչ Ռոման Հովհաննիսյանը 0,4 հեկտար ծիրանի այգի ունի։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ այգեգործը պարարտացրել ու բուժել էր այգին, սակայն հիմա էլ, երեւում է, կարկուտը բերքը փչացրել է։

Ցրտահարություն գրանցվել է մարտի 31-ից մինչեւ ապրիլի 3-ը։ Այս տարի այգեգործն ապահովագրել էր այգին, եւ կարկտահարության ու ձյան ընթացքում ահազանգել է ապահովագրական ընկերություն, որ մասնագետները գան եւ ուսումնասիրություններ անեն։

«Ապահովագրական ընկերության աշխատակիցներն արդեն երկու անգամ եկել են, այգին նայել, ասել են՝ վերջնական գնահատական տալու համար բերքահավաքից առաջ էլ կգան, կուսումնասիրեն»,- պատմում է այգեգործը։

Ռոման Հովհաննիսյանն ասում է՝ հիմա ծառերի վրա քիչ քանակությամբ դեռ չհասունացած պտուղ կա, բայց քանի որ ցրտահարություն է եղել, հնարավոր է՝ որոշ ժամանակ անց մեծ մասը թափվի ծառերից։

Թեեւ ցրտահարության չափը հստակ կերեւա բերքահավաքի շրջանում, բայց այգեգործը վստահեցնում է՝ հիմա էլ նկատվում է, որ այգու վիճակը լավ չէ, ծիրանը ցրտահարվել է։

«Ցրտահարության մասին մամուլից նախապես տեղեկանալով՝ ընտանիքով գնացինք, այգին ծխահարեցինք, բայց այնքան ձյուն եկավ, որ ծառերի ճյուղերը սպիտակել էին․ էլ ինչպե՞ս չցրտահարվեր այգին։ Ափսոս էր մեր աշխատանքը, ափսոս էր այգին, բայց ի՞նչ արած․․․ Հույս ունենք, որ երբ գնահատեն վնասի չափը, գոնե համապատասխան փոխհատուցում կստանանք»,- ասում է այգեգործը։

Ցրտահարվել են ծիրանը, դեղձը, սալորը, խաղողը։ Ցրտահարություն նկատվել է Արմավիրի մարզի Արգինա, Շենիկ, Երվանդաշատ, Արագածոտնի Արտենի, Արագածավան, Լուսակն, Գետափ, նաեւ Արարատի մարզի որոշ բնակավայրերում։

«Ցրտահարություն նկատվել է հատկապես ծիրանի այգիներում։ Ցրտահարության վնասների գնահատումն ընթացքի մեջ է»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար մամուլի քարտուղար Լիլիթ Հակոբյանը։

ՀՀ Կառավարության 2019 թվականի հոկտեմբերին ընդունվել է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշումը։

«Ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում ապահովագրվում են ծիրանը, խաղողը, դեղձը, խնձորը, հացահատիկային մշակաբույսերը (աշնանացան/գարնանացան ցորեն, գարի եւ վարսակ), կարտոֆիլը, սալորը, կեռասը, բալը, ձմերուկը եւ սեխը գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկուտ եւ հրդեհ ռիսկերից»,- մանրամասնում է Լիլիթ Հակոբյանը։

Գյուղատնտեսական ապահովագրության այս ծրագիրը գործում է պետության աջակցությամբ, եւ արդեն չորս տարի Կառավարությունը 50-60 տոկոսով սուբսիդավորում է գյուղատնտեսության պահովագրության վճարը՝ գյուղացիներին աջակցելով պայմանագրային գումարը մուծելու հարցում։ Ենթադրենք՝ այգին ապահովագրելու համար ապահովագրավճարը 500 հազար դրամ է, քաղաքացին ապահովագրական ընկերությանը վճարում է 500 հազար դրամի 50-60 տոկոսը, իսկ գումարի մնացած մասը փոխանցում է պետությունը։

Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը մեկնարկել էր 2023 թվականի փետրվարի 1-ից։ 2023-ի փետրվարի 28-ի դրությամբ կնքվել է գյուղատնտեսության ապահովագրության 2972 պայմանագիր 2877 հա մակերեսի ապահովագրության համար։ Համախառն ապահովագրավճարը եղել է 1.6 մլրդ դրամ։

Ապահովագրված պտուղ-բանջարեղենի տեսակըԱպահովագրության պայմանագրերի քանակ (հատ)Ապահովագրված օբյեկտի ընդհանուր մակերես (հա)
Ծիրան18151868
Խաղող390344
Դեղձ300139
Խնձոր4630
Հացահատիկ114259
Սալոր193103
Կարտոֆիլ5698
ձմերուկ եւ սեխ1413
բալ եւ կեռաս4422
Ընդամենը29722877

2023 թվականի փետրվարի 28-ի դրությամբ գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրեր ամենաշատը կնքվել են Արմավիրի (1284 պայմանագիր՝ 1110 հա-ի համար) եւ Արարատի (1214 պայմանագիր՝ 902 հա-ի համար) մարզերում։

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից տեղեկանում ենք՝ ավելի քան 1000 քաղաքացի ապրիլի 1-3-ը ահազանգել է՝ տեղեկացնելով կարկտահարության մասին։

«Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է՝ 2023 թվականի ապրիլի 10-ի դրությամբ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն կնքել է 1286 պայմանագիր։

«Ապահովագրվել է 976,533 հա տարածք, որից 252,603-ը ծիրանի այգիներ են։ Քաղաքացիների վճարած ապահովագրավճարը մոտ 70,394,618 ՀՀ դրամ է։ Ապահովագրական պայմանագրերը հիմնականում կնքվել են Արմավիրի, Արարատի, Շիրակի եւ Լոռու մարզերում»,- ասում է «Սիլ ինշուրանս»-ի գործադիր տնօրենը։

Ապահովագրական ընկերություններն այս փուլում դեռ զննություններ են կատարում, իսկ բուն վնասի գնահատման գործընթացը կավարտվի բերքահավաքի ժամանակ։ Վնասի գնահատումն արվում է հատուկ կարգով, որը մշակել է Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությունը։ Հաճախորդի ընտրած ծածկույթով, վնասի չափով պայմանավորված` ըստ մեթոդաբանության հաշվարկվում է հատուցման գումարը։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ազատ տեղաշարժը պետք է ապահովվի․ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ
հաջորդը
Ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է Հաագայի դատարան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն