• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Լորուտի «Լորիկ»-ը աջակցություն է փնտրում

Տաթեւիկ Ճուղուրյան 16:45 | 26.04.2023
Տաթեւիկ Ճուղուրյան 16:45 | 26.04.2023

Լոռու մարզի Լորուտ գյուղի տներից մեկի բակում շատ ջերմություն ու գույներ կան։ Պարանից գունանկարներ են կախված․ այստեղ ցուցահանդես է եղել։

Ավտոտնակից արվեստանոցի վերածված այս վայրը լուսավոր կետ է դարձել հեռավոր բնակավայրի՝ արտադպրոցական պարապմունքներից ու խմբակներից զրկված փոքրիկների համար։ Շաբաթը երկու անգամ նրանք հավաքվում ու նկարելու հմտություններ են սովորում քաղաքից գյուղ տեղափոխված իրենց ուսուցչից։

Մանրանկարիչ Լուիզա Զաքարյանը Լորուտի հարս է, բայց գյուղում երբեք չի ապրել։ Ամուսնացել, Ռուսաստանի Դաշնություն են տեղափոխվել, ու տարին մեկ անգամ է գյուղ եկել՝ ամուսնու ծնողներին հյուր։ Ամեն անգամ, ասում է, գյուղի պատկերը նույնն է եղել՝ առանց դրական որեւէ տեղաշարժի։

Luisa Zakaryan«Էս միտքը շատ վաղուց եմ ունեցել, ինչքան որ եկել եմ Լորուտ։ Ցավոք, առաջխաղացում չեմ տեսել, գյուղը մենակ դատարկվել է, չորս կողմը մարդ չի մնացել։ Գնում են ու չեն վերադառնում։ Մենք եկանք, որոշեցի, որ իմ մտահղացումները կյանքի կոչեմ ու աչքովս տեսնեմ, որ տեղի երեխաները զբաղմունք ունեն»,- պատմում է Լուիզա Զաքարյանը։

Լորուտում երբ իմացել են տիկին Լուիզայի՝ արվեստանոց բացելու մտադրության մասին, գյուղի կենտրոնում տարածք են տրամադրել։ Բայց նկարչության պարապմունքների համար նախատեսված սենյակը անբարեկարգ է եղել, այն կարգի բերելը՝ ծախսատար։ Այդ պատճառով ամուսնու հետ որոշել են սեփական ավտոտնակը դարձնել արվեստանոց։

Հետո տիկին Լուիզան իր նախաձեռնության մասին պատմել է նաեւ Ֆեյսբուքում։

««Լոռվա հումոր» խումբ կա, էդտեղ հայտարարություն գրեցի, որ օգնեն՝ ով ինչով կարող է։ Նաեւ խնդրեցի՝ անուն որոշենք։ Շատերը «Լորիկ» անունն առաջարկեցին։ Եվ քանի որ համահունչ էր գյուղի անվանը, համաձայնեցի․ շատ սիրուն, հնչեղ անուն է։ Վանաձորից մեզ աջակցեց Անահիտ Առուստամյանը, նա դասախոս է, ջրաներկեր, վրձիններ, մատիտներ եւ այլ իրեր տրամադրեց։ Նման աջակցություն մեզ ցուցաբերեց նաեւ Գնել Մաթեւոսյանը, կրկին Վանաձորից։ Արամ Չոբանյանն էլ մեր կենտրոնին նվիրեց իր մայրիկի դաշնամուրը»,- ոգեւորությամբ պատմում է Լուիզա Զաքարյանը, ապա նշում՝«Լորիկ»-ին աջակցելու պատրաստակամություն նաեւ Թումանյանի համայնքապետարանն է հայտնել՝ տարվա ընթացքում անհրաժեշտ պարագաներ տրամադրելու խոստումով։

Լորուտի «Լորիկ»-ում նկարչության պարապմունքները սկսվել են սեպտեմբերին։  Ավտոտնակի փոքր տարածքում կարողացել են տասից ավելի երեխայի տեղավորել։ Կարճ ժամանակ անց նկարչությունը միայն ալբոմ-մատիտով տարբերակող երեխաները սկսել են «գույներ բացել, նոր գույներ ստանալ, նատյուրմորտ, գծանկար, գունանկար եւ կոմպոզիցիա անել»։

Նրանցից երկուսի հետ հասցրել են նաեւ հայկական զարդանախշերով մանրանկարներ անել, բայց, ըստ ուսուցչի, այդ երեխաները պարապմունքները կիսատ են թողել։

Հիմա փոքրիկ այս արվեստանոց ութ երեխա է հաճախում։ Նրանց թվի կիսով չափ կրճատումը Լուիզա Զաքարյանը վարձավճարի հետ է կապում։ Ասում է՝ ծնողների հետ քննարկել եւ յուրաքանչյուր երեխայի համար ամսական երեք հազար դրամ այցելության վճար են սահմանել։ Բայց պարզվում է՝ «գյուղի համար դա մեծ գումար է»։

Lorut villageԼուիզա Զաքարյանին հիմա անհանգստացնում են թե՛տարածքի եւ թե՛ ֆինանսներ գտնելու խնդիրները, որ պարապմունքներն անվճար դարձնեն, եւ ավելի շատ երեխաներ ներգրավվեն։ Մանրանկարիչ ուսուցիչը մտադիր է «Լորիկ»-ը ոչ միայն նկարչության, այլեւ արվեստի կենտրոն դարձնել։

«Երգի, պարի ուսուցիչներ կան, տեղափոխումը կկազմակերպենք, մեծ սիրով կգան, կդասավանդեն»,- ասում է։

Լորուտի դպրոցականների համար «Լորիկ»-ը սիրելի վայր է դարձել, որը դաս չէ, դպրոց չէ, այլ գունեղ մի միջավայր, որտեղ համացանցն ու սմարթֆոնները «մոռացության են մատնվում»։ Մնում է եղածը պահպանել, որ հետագայում հեշտ լինի զարգացումն ապահովելը։

«Հիմա փնտրում եմ մրցույթներ, դրամաշնորհներ, գուցե մի բան գտնեմ, որ կարողանանք երեխաների պարապմունքներն անվճար կազմակերպել։ Վստահ եմ՝ նրանց թիվը կմեծանա։ Ծնողներ կան, որ դիմել են անհատական պարապմունքների համար, ուզում են նկարել սովորել։ Երբեմն տխրում եմ, երբ մտածում եմ, որ հնարավոր է մի օր այս ամենը թողնեմ։ Շնորհալի երեխաներ կան, մի քանիսին բացահայտել եմ ու եթե նույնիսկ աշակերտ չունենամ, իրենց իմ հովանու տակ եմ վերցնելու, որ սովորեն եւ շարունակեն։ Նրանց տաղանդը չպետք է կորչի»,- ասում է տիկին Լուիզան։

Ամիսը մի քանի անգամ Լորուտից Երեւան գնալու համար մոտ 180 կմ ճանապարհ է անցնում․ երեխաներն ու թոռները Ռուսաստանից մշտական հայրենիք են վերադարձել։ Բացի այդ, ասում է, ինքն էլ մայրաքաղաքում զբաղվածություն ունի․ արդեն երեք տասնամյակից ավելի հայկական թռչնատառերով էջանշաններ է պատրաստում, վաճառում։ Բայց պարապմունքների օրերին պարտադիր Լորուտում է լինում։

Lorut«Երբ սկսեցի այս գործը, հասկացա, որ սա է «կյանքի իմաստ» ասվածը։ Եվ չեմ ցանկանա որեւէ պարագայում հրաժարվել էս ամենից։ Դժվարություններ էլի են եղել, բայց իմ նկարչությունը, իմ արվեստը երբեք չեմ թողել»,- ասում է Լուիզա Զաքարյանը, ապա նշում՝ գյուղի երեխաների կյանքը փոխելու համար պատրաստ է դռներ ծեծելու, մինչեւ որ դրանցից մեկը կբացվի։

Մինչ այդ հաջորդ ցուցահանդեսին են պատրաստվում՝ ապրիլի 30-ին բոլոր ցանկացողներին հրավիրելով Լորուտի հանդիսությունների սրահ։ Լուիզա Զաքարյանն ասում է՝ փորձելու են տեղում աշխատանքների վաճառք կազմակերպել՝ «Լորիկ»-ի երկարակեցությունն ապահովելու նպատակով։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է Հաագայի դատարան
հաջորդը
ՌԴ եւ Ադրբեջանի ռազմական իրավաբանները քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն