• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ը Հայաստանին վերադարձրեց բանակցությունների սեղան. Բայրամով

aliq 17:37 | 27.04.2023
aliq 17:37 | 27.04.2023
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար  Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ է վերադարձրել Ամերիկայի Միացյալ Նահանգները։

Ըստ Բայրամովի՝ իրենք հավատում են խաղաղ գործընթացին։ «Երախտագիտություն ենք հայտնում ԱՄՆ-ին։ Միացյալ Նահանգների ջանքերի շնորհիվ Հայաստանը վերադարձավ բանակցային գործընթացին։ Մենք մասնակցելու ենք դրան։ Կանենք հնարավոր ամեն ինչ խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,- ընդգծել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Կատրին Կոլոննան Բաքվում է տարածաշրջանային այցի շրջանակում, որը կտեւի մինչեւ ապրիլի 29-ը: Ադրբեջանի մայրաքաղաքից նա կուղեւորվի Երեւան։ Այցի վերջնակետը կլինի Թբիլիսին։

2021-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022-ի մարտին Բաքուն Երեւանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել եւ ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջեւ տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արոնյանը 1-ին, Մարտիրոսյանը՝ 3-րդ հորիզոնականում
հաջորդը
Համշենի հայկական ինքնությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն