• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վաշինգտոնը ձգտում է խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ․ ԱՄՆ պետքարտուղարություն

aliq 12:30 | 02.05.2023
aliq 12:30 | 02.05.2023
Department of State US

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելն անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի միջեւ անցկացված բանակցություններին, հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները լուծելու միակ ճանապարհը բանակցություններն են:  Պատելը շեշտել է, որ ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալելու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին եւ նպաստել բանակցություններին, որոնց նպատակը Հարավային Կովկասում խաղաղ ապագան է:

Ըստ Վեդանտ Պատելի՝ պետքարտուղարը համոզված է, որ խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու համար ուղիղ երկխոսությունն առանցքային է: Նա խորապես ներգրավված է եղել այս գործում: Պատելը հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի մեծ ուշադրություն դարձնել այս հարցին: Ինչ վերաբերում է բանակցությունների հնարավոր հաջողությանը, Պատելը նշել է, որ դա, ի վերջո, պետք է որոշեն երկու երկրները։ ԱՄՆ-ը ձգտում է այս երկու երկրների միջեւ խաղաղության եւ կայունության Լեռնային Ղարաբաղում:

Նա կրկին հիշեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եւ արտգործնախարարների հետ Էնթոնի Բլինքենի նախորդ եռակողմ հանդիպումների մասին՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ խաղաղությունը հնարավոր է: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակի՝ ԱՄՆ-ը շարունակում է պնդել, որ հարկավոր է ապահովել մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աղետը գալիս է մեր բացած արահետներով
հաջորդը
Միրզոյանի եւ Բայրամովի բանակցությունները Միացյալ Նահանգներում մի քանի օր կտեւեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն