• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինի որոշումը մարտահրավեր է Վրաստանի կառավարությանը. Զուրաբիշվիլի

aliq 12:37 | 11.05.2023
aliq 12:37 | 11.05.2023
Salome Zourabichvili

Վրաստանի իշխանության տարբեր ճյուղեր տարբեր կերպ են արձագանքել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի եւ ավիահաղորդակցության արգելքը չեղարկող Ռուսաստանի քայլին: Եթե Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին ողջունել է Ռուսաստանի նախագահի որոշումը, Վրաստանի նախագահն ու ընդդիմությունը, ճիշտ հակառակը, բացասական են արձագանքել: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մասնավորապես, Պուտինի որոշումն անվանել է հերթական սադրանք եւ մեծ մարտահրավեր Վրաստանի կառավարությանը: «Ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը եւ Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայում եւ բռնակցում է մեր տարածքը»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Զուրաբիշվիլին։ Վրաստանի նախագահը շեշտել է, որ պետության ավելի մեծ վերահսկողություն է անհրաժեշտ այն ռուսների նկատմամբ, ովքեր մտնում եւ մնում են երկրում։ Ըստ նրա՝ Վրաստանում չպետք է բացվեն ռուսալեզու մանկապարտեզներ, որտեղ վրացերեն չի դասավանդվում։ Սալոմե Զուրաբիշվիլին հավելել է, որ անհրաժեշտ է որոշակի պահանջներ սահմանել տարբեր ոլորտներում, ներառյալ տաքսու վարորդների, զբոսավարների եւ այլն։

Ընդդիմությունն իր հերթին հայտարարել է, որ Պուտինն այդ որոշումով պարգեւատրում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն իր հակաարեւմտյան քաղաքականության համար: Ընդդիմությունը որոշումը համարել է Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմի եւս մեկ տարր եւ համոզված է, որ այն կխանգարի Վրաստանին ստանալու ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ:

Վրաստանի փորձագիտական շրջանակները եւս ակտիվորեն քննարկում են ՌԴ նախագահ Պուտինի հրամանագրերը՝ իշխանություններին հորդորելով «կուլ չտալ խայծը»։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին ասում է, որ Կրեմլի թռիչքների վերսկսումը եւ վիզային ռեժիմի չեղարկումը Վրաստանի դեմ հիբրիդային պատերազմի եւս մեկ տարր է։ Ըստ Մելաշվիլիի՝ եթե ​​Վրաստանի կառավարությունն այս պահին խելամիտ դատողություն չցուցաբերի, ակնհայտորեն կխոչընդոտի Վրաստանի եվրաինտեգրումը, իսկ դրա դիմաց կուժեղացնի ռուսական ազդեցությունը: Քաղաքական վերլուծաբան Գիա Խուխաշվիլին սոցցանցում Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը որակում է «հետխորհրդային երկրին փափուկ ուժով իր ուղեծիր վերադարձնելու հաջող օրինակ»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ունենք 4 վիրավոր
հաջորդը
Ալիեւը հումանիտար ճգնաժամ է ստեղծում․ ԱՄՆ Սենատի հանձնաժողով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն