• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվան չեղարկել է դեպի Վրաստան մուտքի եւ թռիչքների արգելքը

aliq 16:05 | 10.05.2023
aliq 16:05 | 10.05.2023
Tbilisi airport

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ հրամանագրով չեղարկել է Վրաստանի հետ Ռուսաստանի վիզային ռեժիմը։ Մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնություն մուտք կգործեն ու ՌԴ-ից կհեռանան առանց մուտքի արտոնագրի` իրենց անձը հաստատող վավեր փաստաթղթերի (Վրաստանի քաղաքացու, դիվանագիտական, ծառայողական անձնագրերի, նավաստու գրքույկի, Վրաստան վերադառնալու ճամփորդական փաստաթղթի) հիման վրա։ Պուտինը հրամանագիր է ստորագրել նաեւ ՌԴ-ից դեպի Վրաստան թռիչքների արգելքը չեղարկելու մասին: ՌԴ նախագահի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին 2019-ի  հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելվել էր թռչել Վրաստան, իսկ տուրօպերատորներին եւ գործակալներին խորհուրդ էր տրվել չվաճառել դեպի այդ երկիր ուղեգրեր:

Քութայիսի օդանավակայանը ռեկորդային թվով ուղեւորների է սպասարկել

Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ 2023-ի ապրիլին Քութայիսի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ներկայում գործում է 5 ավիաընկերություն, ուղեւորահոսքը հասել է օդանավակայանի պատմության պատմական առավելագույնին, տեղեկացնում է Վրաստանի օդանավակայանների միությունը։ Ապրիլին օդանավակայանից օգտվել է 122 հազար 410 ուղեւոր, իսկ նախահամաճարակային տվյալները հետեւյալն են՝ 2019-ի ապրիլին՝ 67 հազար 530 ուղեւոր։

Բացի ուղեւորահոսքից՝ 2022-ի ապրիլին Քութայիսի միջազգային օդանավակայանում թռիչքների թիվը նույնպես մոտեցել է պատմական առավելագույնին։ Ապրիլին օդանավակայանում թռիչքներն աճել են 64%-ով եւ հասել 359-ի։ 2023 թվականի առաջին չորս ամսում Քութայիսի միջազգային օդանավակայանը սպասարկել է 375 հազար 459 ուղեւորի եւ 1213 չվերթ։ Ուղեւորահոսքը 2019-ի համեմատ աճել է 67%-ով, իսկ թռիչքների թիվը՝ 62%-ով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՏՏ ոլորտի մասնագետներ վերապատրաստվել ցանկացողների թիվը նվազում է
հաջորդը
«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել....

    19:06 | 27.05.2023
  • ՌԴ-ից Ֆինլանդիա ռեկորդային ներգաղթ է արձանագրվել

    15:47 | 27.05.2023
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

    13:41 | 27.05.2023
  • Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի մեքենան....

    12:52 | 27.05.2023
  • 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ

    12:00 | 27.05.2023

ընտրանի

  • 1

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

  • 2

    Հայ-ռուսական համալսարանը կաթվածահար է

  • 3

    Աղտոտված ջուր՝ վտանգավոր սնունդ

  • 4

    Իշխանության լկտիությունն այլեւս չափ ու սահման չունի. Լեւոն...

  • 5

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Ապր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա