• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Գելենջիկի թունելները՝ Պուտինի վատագույն սցենարների համար

aliq 15:09 | 19.05.2023
aliq 15:09 | 19.05.2023
Putin Insider

Ամերիկյան ֆինանսական եւ բիզնես նորությունների The Business Insider պարբերականը հրապարակել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի «Պուտինի պալատի» ստորգետնյա հատվածի գծապատկերներն ու գծագրերը։

Փաստաթղթերը հրապարակվել են Metrostil դիզայներական ընկերության կայքում՝ որպես 2010-ականների սկզբին կատարված աշխատանքների օրինակ, եւ եղել են հանրային սեփականությունում առնվազն մինչեւ 2016-ը։  Ընդ որում, օբյեկտը կոչվում էր «Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքում պանսիոնատի ստորգետնյա կառույցների համալիր»։ Մասնավորապես, հատակագծերում ներկայացված  է պալատական ​​համալիրի տակով անցնող երկու բարդ թունել։ Պալատը եւ ստորգետնյա կառույցները միացված են վերելակով, որն իջնում ​​է մոտավորապես 50 մետր խորության վրա։

Թունելները լավ ամրացված են եւ ունեն կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ բավարար քանակությամբ քաղցրահամ ջուր, օդափոխություն, մալուխների լայն ցանց եւ այլն, մի խոսքով՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է այնտեղ մի քանի օր կամ մի քանի շաբաթ շարունակ ապրելու համար: Թունելները գտնվում են տարբեր մակարդակներում։ Դրանք ունեն 40-60 մետր երկարություն եւ 6 մետր լայնություն՝ այդպիսով ստեղծելով մոտ 6500 քառակուսի ոտնաչափ բնակելի տարածք, որոնք հագեցած են պայթյուններից պաշտպանվելու հնարավորություններով:

Պաշտպանական աշխատանքներին ծանոթ ինժեներ Թադեուշ Գաբրիշեւսկին, ուսումնասիրելով գծագրերը, հայտարարել է, որ թունելները նախատեսված են այնտեղ ապրելու համար։ Թունելային համակարգն ապահովված է ամեն ինչով, ընդհուպ հրդեհային համակարգով, խմելու ջրով, կոյուղով: Պարբերականը նշում է, որ Պուտինը պատվիրել է այս շինությունը՝ նկատի ունենալով վատագույն սցենարները։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի արձագանքել Գելենջիկի թունելների վերաբերյալ մեկնաբանություն տալու The Business Insider-ի խնդրանքին:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վաշինգտոնը ողջունում է հայ-ադրբեջանական բանակցությունները Մոսկվայում
հաջորդը
Գյումրիում տնակներն ապամոնտաժվում են

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն