• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Գյումրիում տնակներն ապամոնտաժվում են

Աննման Մինասյան 15:45 | 19.05.2023
Աննման Մինասյան 15:45 | 19.05.2023

Անցած տարվա հոկտեմբերին Կառավարությունը որոշում էր ընդունել աղետի գոտու բնակավայրերը վերջնականապես ազատել տնակներից: Մինչեւ 2027 թվականը պետք է ապամոնտաժեն պետական, համայնքային սեփականության տարածքներում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները, իսկ բնակիչներին՝ վերաբնակեցնեն։

1988 թվականի երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած, բայց փոխհատուցում չստացած, բնակարան չկորցրած, բայց փոխհատուցման սպասող, ինչպես նաեւ փոխհատուցում ստացած, բայց էլի սպասող քաղաքացիները ոգեւորվեցին՝ մտածելով, որ բնակարաններ են ստանալու: Սակայն այս տարվա սկզբին բազմաթիվ տնակաբնակներ ծանուցում ստացան, որ 6-ամսյա ժամկետում ապամոնտաժեն տնակներն ու ազատեն համայնքապատկան զավթված հողատարածքները:

Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալ Մկրտիչ Դավթյանն ասում է՝ Գյումրիում 450 տնակատեր արդեն ծանուցված է: Ծանուցագրով հստակ տեղեկացել են, որ իրենց միջոցներով մայիսի երկրորդ կեսին պետք է ապամոնտաժեն տնակները, հակառակ դեպքում համայնքապետարանն իր միջոցներով կապամոնտաժի, քանդման ընթացքում ստացված վառելափայտն ու շինանյութն էլ համայնքի սեփականություն կճանաչվի: Եթե քաղաքացին հրաժարվի տնակից դուրս գալուց, գործընթացը կիրականացվի հարկադիր եղանակով՝ ոստիկանական ուժերի միջամտությամբ:

Տնակների ապամոնտաժումը փուլերով է արվելու: Առաջին փուլում՝ մայիսի ընթացքում, 902 ոչ հիմնական շինություն պետք է քանդվի: Ըստ պատասխանատուների՝ վերջին 10-15 տարիներին 132 չբնակեցված տնակների ապամոնտաժումն ընթացքի մեջ է։ Շիրակի մարզում հաշվառված 3590 տնակներից 2648-ը Գյումրիում է։

Ի՞նչ են անելու տնակներից զրկված մարդիկ, պետությունն ապահովելո՞ւ է նրանց կացարանով։ Մկրտիչ Դավթյանն ասում է՝ ոմանց՝ այո, ոմանց՝ ոչ: Փոխհատուցում նախատեսված է 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած եւ անօթեւանների հերթացուցակում հաշվառված կամ ինչ-ինչ պատճառներով հերթացուցակից դուրս մնացած քաղաքացիների համար: Պետությունը նրանց բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) է հատկացնելու: Այստեղ հարկ է նշել, որ ԲԳՎ-ի ծրագրի մեկնարկին զուգընթաց շուկայում կայծակնային արագությամբ աճում են բնակարանների գները: Մեկ անգամ չէ, որ փորձը ցույց է տվել՝ վկայագրի սահմանված գնով տուն գնելը գրեթե անհնար է:

Փոխհատուցում է սահմանված նաեւ այն քաղաքացիների համար, որոնք ժամանակին ստացել են բնակարան, օտարել են, բայց փաստաթղթավորման համար որոշակի ժամանակ է պետք: Նրանց որպես բնակարանի վարձավճար կհատկացվի ամսական 60000 դրամ մեկ տարի ժամկետով: Առաջին ամսից հետո տնակատերը պետք է ապամոնտաժի տնակը: Այստեղ եւս մեկ դիտարկում անենք. այսօր Գյումրիում 60000 դրամ վարձավճարով բնակարան գտնելը նույնպես գրեթե անհնարին է: Ռուսաստանի Դաշնությունից ակտիվ ներհոսքով պայմանավորված՝ քաղաքում բնակարանի վարձերը միջինը 100-150 հազար, երբեմն մինչեւ 300 հազար դրամի սահմաններում են:

Փոխհատուցում չի նախատեսվում այն քաղաքացիների համար, որոնք պետության կողմից ստացել են բնակարան, բայց չեն օտարել՝ շարունակելով ապրել տնակում, ինչը թույլ է տալիս օգտվել տարատեսակ աջակցություններից:

Կան դեպքեր, երբ մարդիկ ուղղակի, առանց սեփականության վկայականի բնակվում են տնակում, որի իրական տերերն անօթեւան չեն. այդ տնակները նույնպես առաջնահերթ քանդման ենթակա են, իսկ տնակում բնակվող ընտանիքի համար պետությունը որեւէ ծրագիր չունի:

Միայնակ մայր, հաշմանդամություն ունեցող Վարդուհի Գրիգորյանը 8 տարի Շերբինայի փողոցի տնակային թաղամասի տնակներից մեկում է ապրում: Երկու անչափահաս երեխաների եւ թոշակառու մոր հետ չորս տարի այդ տնակում ապրել է վարձով, այնուհետեւ ամսական 380 հազար դրամ վճարելով՝ գնել է նույն տնակը, բարեկարգել իր միջոցներով: Մինչեւ գումարն ամբողջությամբ տվել է տնակատիրոջը, պետությունն արգելել է տնակների սեփականաշնորհումը: Այժմ ոչ մի փաստաթուղթ չունի, որ տնակն իրենն է, իրական տնակատերերն էլ մահացել են:

Varduhi Grigoryan«Գնալու տեղ չունեմ, տղաս հիվանդ է, ես անաշխատունակ եմ, մայրս թոշակառու է: Ստացած չնչին նպաստն ու թոշակը մեր դեղերին էլ չեն բավարարում: Ոչ մի հույս չունեմ, ես վարձով չեմ կարող ապրել»,- ասում է Վարդուհին: Բաց երկնքի տակ հայտնվելու վտանգից սարսափած կինը ցույց է տալիս հիվանդ ոտքը, գուցե տեսնեն, չանտեսեն իր վիճակը, թույլ տան գոնե տնակում ապրել:

Պետության դիրքորոշումը սակայն հստակ է՝ զիջում չի լինելու ոչ ոքի համար:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գելենջիկի թունելները՝ Պուտինի վատագույն սցենարների համար
հաջորդը
ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ընտանիքները կբուժվեն պետության հաշվին
Promotion Image

խմբագրական

«Նեմեսիսի» արձանը պետք է կանգնեցվի Թուրքիայում

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • ՌԴ–ն հույս ունի` կողմերին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել....

    19:06 | 27.05.2023
  • ՌԴ-ից Ֆինլանդիա ռեկորդային ներգաղթ է արձանագրվել

    15:47 | 27.05.2023
  • Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները հանգեցրին պատերազմի. Քիսինջեր

    13:41 | 27.05.2023
  • Հայտնաբերվել է որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի մեքենան....

    12:52 | 27.05.2023
  • 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ

    12:00 | 27.05.2023

ընտրանի

  • 1

    Շատ ուսուցիչներ ձախողվում են

  • 2

    Հայ-ռուսական համալսարանը կաթվածահար է

  • 3

    Աղտոտված ջուր՝ վտանգավոր սնունդ

  • 4

    Իշխանության լկտիությունն այլեւս չափ ու սահման չունի. Լեւոն...

  • 5

    Անշարժ գույքն առանց պայմանագրի վարձակալության տվողները կարող են...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2023
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Ապր    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա