• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հայաստանի մութ խորքերը բացահայտվում են Մագելանի քարանձավում

Մարիամ Սարգսյան 16:15 | 02.06.2023
Մարիամ Սարգսյան 16:15 | 02.06.2023

Երբ Վայոց ձորի մարզի Արենի գյուղից որսորդ Մագելանը պատահաբար հայտնվել է քարանձավում, չի էլ պատկերացրել, որ տասնամյակներ անց այն իր անունով է կոչվելու։ Մագելանն այդ քարանձավ առաջին անգամ ոտք է դրել 1940-ականներին՝ որսին հետապնդելիս։ Ներսում մի քանի մետր առաջ է գնացել, բայց քանի որ լուսավորելու հնարավորություն չի ունեցել, դուրս է եկել՝ մտածելով, թե մի օր կվերադառնա՝ ուսումնասիրելու։

Այդ «մի օր»-ը տասնամյակներ հետո է եկել։ Երբ «Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները» գրքի հեղինակ Էդվարդ Սարգսյանի ղեկավարած ալպինիստների խումբը Վայոց ձորում է եղել, որսորդը նրանց ուղեկցել է իր հայտնաբերած քարանձավը։ Քանի որ արենցի Մագելանին նաեւ Մագիլ են ասել, քարանձավն իր երկրորդ՝ Մագիլ անվամբ էլ է հայտնի։

MagelanՔարանձավը դասվում է կլաստոկարստային անձավների տեսակին (ձեւավորվել է կոնգլոմերատներից)։ Այդ տեսակի մեջ Մագելանն իր 1720 մետր երկարությամբ աշխարհում տասներորդն է։ Նման բարեկարգված քարանձավների շարքում էլ երկարությամբ երրորդն է․ մյուս երկուսը Չինաստանում եւ Իսպանիայում են։

«Անձավագիտական կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սմբատ Դավթյանն «Ալիք Մեդիա Հայաստան»-ի հետ զրույցում հիշում է՝ որքան բարդ ու երկար ճանապարհ են անցել՝ քարանձավը զբոսաշրջային վայր դարձնելու համար։

Դեռեւս 1980-ականներից սկսվել են քարանձավի ուսումնասիրություններն ու այն էքսկուրսիոն ուղի դարձնելու փորձերը, սակայն միայն 2022 թվականից են սկսվել բարեկարգման եւ ինժեներային սարքավորման աշխատանքները։ Այս տարվա ապրիլի կեսից Մագելանի մութ խոռոչները հասանելի են բոլոր այցելուների համար։

MagelanՄագելանը Հայաստանում առաջին էքսկուրսիոն քարանձավն է, որը բարեկարգվել, սարքավորվել, կահավորվել եւ օգտագործվում է Անձավագետների միջազգային միության եւ Էքսկուրսիոն քարանձավների միջազգային միության ընդունած փաստաթղթերի պահանջներին համապատասխան։ Զբոսաշրջային արահետի լուսավորության համակարգը բաղկացած է լուսադիոդային լամպերից, որոնք ջերմություն չեն արտադրում, եւ քարանձավին ջերմային աղտոտում չի սպառնում։

Մագելանը զբոսաշրջային բանուկ կետում է՝ Նորավանք տանող ճանապարհին։ Սմբատ Դավթյանն ասում է՝ այս քարանձավը բազմազանություն է մտցնում զբոսաշրջության մեջ՝ քաղաքացիներին առաջարկելով ընդամենը կես ժամում Հայաստանի ընդերքին ծանոթանալու եւ անձեռակերտ հսկայով հիանալու հնարավորություն։

Smbat Davtyan«Այս քարանձավը յուրահատուկ է ոչ միայն Հայաստանի հարավային ուղղության, այլեւ ողջ երկրի համար։ Մեր հարուստ ժառանգության մեջ հիմնականում վանքեր ու հուշակոթողներ են, իսկ քարանձավը լիովին այլ աշխարհ է առաջարկում»,- նշում է նա։

Մագիլի էքսկուրսիոն երթուղին 350-370 մետր է․ 20 մետրը դեպի «պատշգամբ» դուրս գալու հնարավորություն ունի, որտեղից տեսանելի է վայոցձորյան բնությունը՝ ամբողջ ձորով։ Այցելուներն այդտեղից հաճախ շատ մոտիկից կարողանում են դիտարկել նաեւ բեզոարյան այծերին։

Քարանձավի բոլոր երեք աշխատակիցներն Արենի համայնքից են։ Դավթյանը հույս ունի՝ զբոսաշրջային վայրի ակտիվացմանն եւ այցելուների թվի ավելացմանը զուգահեռ ավելի շատ մարզեցիներ կներգրավվեն քարանձավային գործում՝ ունենալով եկամուտ ու զբաղմունք։ Քարանձավում անվտանգությունն առաջին տեղում է․ որեւէ մեկն առանց սաղավարտի եւ ուղեկցորդի ներս մտնել չի կարող։ Խստիվ պահպանվում են բոլոր կանոնները։

Հայաստանի զբոսաշրջային քարտեզի այս կետը կարճ ժամանակում հասցրել է այցելուների սիրելի ուղղությունը դառնալ։ Բացվելուց հետո 1000-ից ավելի հյուր ընդունած քարանձավում նորությունները կշարունակվեն։

Magelan«Հուլիսից նախատեսում ենք նոր՝ «վայրի» երթուղու բացումը, որը չի կրկնելու արդեն գործող արահետը։ «Վայրի» բառը պատահական չէ․ այս ուղղությունը հետաքրքիր կլինի հատկապես էքստրիմի սիրահարների համար, որոնք չեն խուսափում անցնել նեղ ճեղքերով, մագլցել ու փոշոտվել»,- ասում է Սմբատ Դավթյանը։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեդալի հավակնորդ դպրոցականների քննությունների օրերը եւ վայրերը
հաջորդը
Քվեով գազանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն