• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Քիշնեւի մակերեսը եւ Ռուսաստանի խորքը

Վահրամ Աթանեսյան 11:30 | 03.06.2023
Վահրամ Աթանեսյան 11:30 | 03.06.2023
Pashinyan & Aliyev in Chisinau

«Մասնատված Եվրոպայում, որտեղ Ռուսաստանը բացակայում է, իհարկե, եվրոպական ինչ-որ գործընթացների մասին կարելի է խոսել, բայց դա լիարժեք չի լինի»,- Եվրոպայի քաղաքական ընկերակցության քիշնեւյան գագաթնաժողովն այսպես է գնահատել Կրեմլի խոսնակ Պեսկովը։

Իսկ Ուկրաինայի նախագահն իր մասնակցության հիմնական նպատակ է համարել ՀՕՊ եւ արդիական օդուժ ստանալու «կոալիցիայի ստեղծումը»։ Այս համատեքստում մեծ երեւակայություն էր պետք՝ հուսալու, թե Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները, թեկուզ Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ, կարող են սկզբունքային համաձայնության հանգել եւ խաղաղության արշալույս բացել։

Հնգակողմ հանդիպման արդյունքներով ամփոփիչ Հայտարարություն չի ընդունվել, մամուլի համար որոշ պարզաբանումներ արել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Եթե ամփոփ՝ ապա պիտի ասել, որ Քիշնեւում կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները։ Ընդ որում՝ մինչեւ աշուն, եթե նկատենք, որ Շառլ Միշելն անոնսավորել է Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ եւս մեկ հանդիպում՝ Իսպանիայում մի քանի ամիս հետո նախատեսվող՝ Եվրոպայի քաղաքական ընկերակցության հերթական գագաթնաժողովի «կողասրահներում»։

Կրեմլի խոսնակի դիտարկումն ինչ է նշանակում՝ հասկանալի է․ համաեվրոպական անվտանգություն, կայունություն եւ համագործակցություն հնարավոր չէ, եթե Ռուսաստանը, նրա շահերը եւ ապագան անտեսվում են։ Սա ոչ միայն սառնասիրտ արձանագրում է, այլեւ թափանցիկ ակնարկ, որ Ռուսաստանն էլ իր հերթին կարող է անտեսել Եվրոպայի քաղաքական ընկերակցության եւ նրան անդամակցող առանձին երկրների շահերը եւ ապագան։ Դիվանագետները կարողանում են անգամ թշնամանքը գեղեցիկ փաթեթավորել, մեզ մնում է փայլաթիթեղը եւ թույնը իրարից զատել։

Ահա այստեղ է, որ պիտի հարցնել․ եթե հայ-ադրբեջանական սահմանազատման, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եւ նոր լոգիստիկայի ստեղծման սկզբունքային, հիմնարար նշանակության հարցերում «կուրացիա» իրականացնում է Մոսկվան, իսկ դա այդպես է գոնե այնքանով, որ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանը պետք է գծվի ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզներով, ապա ի՞նչ միջնորդություն կարող են ունենալ Եվրոպան կամ Միացյալ Նահանգները։ Ի՞նչ «տվայտանքների» է մատնվում Հայաստանը։ Եթե ԵԱՏՄ գագաթնաժողովին Ալիեւն իրեն հյուր չէր զգում, ապա նրա համար նույնքան հարմարավետ է եվրոպական հարթակը։

Քիշնեւից մեկ օր առաջ ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ հարցերով գլխավոր բանագնացը Բաքվում էր։ Չխոսած Իսրայելի նախագահի ադրբեջանական «շրջայցի» մասին, որին հաջորդեց Իրանի նախագահի՝ Իլհամ Ալիեւին հղած ուղերձը։ Իսկ եթե հավելենք նաեւ Էրդողանի վերընտրությունը եւ անոնսը, որ արտասահմանյան առաջին այցերը կիրականացնի Կիպրոսի թուրքական հատված եւ Ադրբեջան, ապա «խճանկարն» ավելի մռայլ կստացվի։

Հայաստանն ի՞նչ է փնտրում Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում։ Քիշնեւի մակերեսը դիվանագիտական քաղցրախոսություն է։ Խորքում ի՞նչ կա՝ դարձյալ հղվենք Կրեմլի խոսնակի «չարագույժ» դիտարկմանը։ Եթե Եվրամիության խնդիրը Ռուսաստանի «իզգոյացումն» է, իսկ դա ոչ ոք չի թաքցնում, այլապես պատերազմն Ուկրաինայում կդադարեր, ուրեմն Մոսկվան էլ իր հերթին ամեն ինչ անելու է, որ ԵՄ-ն եւ Միացյալ Նահանգները ռուսական «հայրենակալվածքներ» մուտք չունենան։

Դիմակայության այդ գիծն արժե՞ հասցնել Սոթք-Խոզնավար-Տեղ-Շուռնուխ-Ներքին Հանդ-Նռնաձոր՝ հայ-ադրբեջանական սահման։ Ոչ մի երաշխիք չկա, որ մինչեւ բրյուսելյան հերթական հանդիպում «գետնի վրա» այլ իրավիճակ չի ստեղծվի։ Մեզ համար ցավալի։ Իսկ Արցախում փաստացի «մազից կախված» ենք։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բուրգի գագաթին նստած մարդիկ պարտավոր են լսել հակառակ կարծիքներ. Սերոբ Խաչատրյան
հաջորդը
Կիեւի դաշնակիցներն ազգային պաշարներից զենք չեն տրամադրի. Բեն Ուոլես

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն