• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Սահմանապահ Արենին՝ որակյալ գինեհումքի կենտրոն

Մարիամ Սարգսյան 14:00 | 15.06.2023
Մարիամ Սարգսյան 14:00 | 15.06.2023
Areni laboratory

Արենցի Անդրանիկ պապը գյուղում հայտնի է որպես խաղողի ամենաշատ բերք ստացող ու ամենալավ գինին պատրաստող բնակիչ: Փորձառու խաղողագործն ու գինեգործը, սակայն, վերջերս սկսել է սիրով լսել հարսի՝ 33-ամյա Սիլվա Գասպարյանի՝ խաղողագործության վերաբերյալ խորհուրդները:

Վայոց ձորի սահմանապահ գյուղը, որ հայաստանյան գինեգործության կենտրոններից է, սկսել է միավորել տարիների փորձն ու նորարար տեխնոլոգիաները՝ բերքի առավել մեծ ծավալ եւ ավելի բարձր որակ ստանալու համար:

Խոշորացված Արենի համայնքի համանուն բնակավայրում բարերարներ Վահե Գաբրաշի, Խաչիկ Հակոբյանի, շվեյցարական «Արմենիա», «Փիլիփոսյան եւ Փիլոսյան» հիմնադրամների հովանավորությամբ վերջերս բացվել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսական լաբորատորիա։

Areni laboratory
Areni laboratory

Ժամանակակից սարքավորումներով հագեցած եզակի այս կառույցում կատարվում են հողի, ջրի, պտղի հետազոտություններ որակական հատկանիշների, դրանց բարելավման եւ մշակման արդյունավետության վերաբերյալ։

Յուրաքանչյուր բնակիչ կարող է օգտվել հողատարածքի ուսումնասիրության ծառայությունից՝ հասկանալու՝ ինչի կարիք ունի հողը, ինչպես մշակել, ինչ պարարտանյութով հագեցնել:

Նախաձեռնողների, Արենիի համայնքապետարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ կնքված հուշագիրը նպատակ ունի զարգացնելու հետագա համագործակցությունը՝ ոլորտում առավել մեծ հաջողություններ գրանցելու համար։

Լաբորատորիայի ներկայիս երկու աշխատակցուհիները՝ Սիլվան ու Արփինեն, այժմ համագործակցության շրջանակում կրթություն են ստանում ագրարային համալսարանում: Երիտասարդ խաղողագործները ոգեւորված են՝ ե՛ւ նոր մասնագիտություն են ստանում, ե՛ւ աշխատանք ունեն, ե՛ւ ստացած գիտելիքը կարող են օգտագործել սեփական գյուղատնտեսական նախաձեռնությունները հաջողությամբ իրագործելու համար:

Silva & Arpine«Թեեւ հողի հետ վաղուց ենք աշխատել, բայց պարզվեց՝ դեռ շատ բան ունենք սովորելու: Լաբորատոր ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ ջուրն ինչ որակի է, ինչ պտուղ ակնկալել, հողը բերրի՞ է։ Անգամ այդ տարածքում աճող խոտաբույսը հնարավորություն է տալիս հասկանալու՝ այդ հողում ինչպիսի բերք կլինի»,-պատմում է Սիլվան, որ իր ստացած գիտելիքը համատեղում է սկեսրայրի փորձի հետ:

Ըստ անհրաժեշտության՝ հողի շերտի 60-80 սմ խորությունից վերցնում են փորձանմուշը, տեղափոխում լաբորատորիա: Հողն այնտեղ քիմիական տարրերով մշակվում է, հասկանում են՝ ինչն է բացակայում, ինչի կարիք կա, ինչով է հագեցած, ապա խորհրդատվություն տրամադրում խաղողագործներին: Այժմ հետազոտությունները կատարելու հարցում աշխատակիցներին օգնում են ագրարային համալսարանի գործընկերները:

Նախաձեռնության համակարգող, ղեկավար Խաչիկ Հակոբյանը վստահ է՝ հենց նման ծրագրերը կարող են զարկ տալ խելացի գյուղատնտեսության զարգացմանը՝ նպաստելով գյուղական բնակավայրերի առաջընթացին:

Areni laboratory«Փորձում ենք գյուղացիներին բացատրել, որ ժամանակակից գյուղատնտեսությունը գիտություն է. եթե ամեն ինչ գիտական հիմքի վրա լինի, կունենանք քիչ ծախսատար, բայց եկամտաբեր ու մրցունակ գյուղատնտեսություն: Որակյալ հումքն էլ գինին մրցունակ կդարձնի ոչ միայն հայաստանյան, այլեւ միջազգային շուկայում»:

Բացատրելուց զատ տեսնել է պետք, կարծում է Խաչիկ Հակոբյանը: Գյուղացին իր աչքով պիտի տեսնի, համոզվի, որ մանրակրկիտ մշակված ծրագրերը, նորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդները փոփոխություն են բերում, արդյունք են տալիս: «Մարզում տնկված ինտենսիվ այգիների բերքատվությունը տեսնելով՝ գյուղացիներն իրենք են համոզվում, որ հնարավոր է արդյունք գրանցել: Շատերը համատեղում են աշխատանքը՝ նաեւ այդ այգիներով աշխատելու փորձ ձեռք բերելով: Արդյունքից ոգեշնչվում են, եւ իրենք էլ սկսում են քայլեր անել»,- ասում է մեր զրուցակիցը:

ArebiԼաբորատորիայի գործունեությունը, սակայն, միայն ուսումնասիրություններով չի սահմանափակվում։ Կառույցը ծառայելու է նաեւ որպես ուսումնական կենտրոն, որտեղ կկրթվեն մարզաբնակ այգեգործները։ «Ուսումնասիրություններից ու խորհրդատվությունից զատ՝ ցանկանում ենք, որ իրենց փորձառությունն ավելացնեն նաեւ խաղողագործները: Կրկին ագրարային համալսարանի դասախոսների հետ համագործակցությամբ դասընթացներ կկազմակերպվեն, որոնց ընթացքում այգեգործներն իրենց հարցերն անմիջապես մասնագետներին կտան ու պատասխաններ կլսեն»:

Դասընթացները կմեկնարկեն խոր աշնանը՝ բերքահավաքից հետո, որ բնակիչներն ազատ լինեն: Հաջորդ փուլում՝ առաջիկա մեկ տարում, լաբորատորիան կընդլայնվի, ու նաեւ գինու ուսումնասիրություններ կկատարվեն: Նախաձեռնողները նշում են՝ հենց այսպիսի ծրագրերը սահմանապահին հնարավորություն կտան չլքելու գյուղն ու պահելու սահմանը։

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու ադրբեջանցիների փորձը կանխվել է. ԱԱԾ
հաջորդը
Ավերել են 1835-ին Հադրութում կառուցված Հալիվորի կամուրջը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն