• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Անկման ասիմետրիա

Վահրամ Աթանեսյան 11:30 | 17.06.2023
Վահրամ Աթանեսյան 11:30 | 17.06.2023
Ruben Vardanyan

«Արայիկ Հարությունյանը եւ Վիտալի Բալասանյանը հանձնում են Արցախը, պետք է կանխել»,- անցած աշնանը, երբ հարցրի, թե որն է Ռուբեն Վարդանյանին Մոսկվայից Ստեփանակերտ «հրավիրելու» եւ պետական նախարար նշանակելու որոշման իմաստը, լսեցի մեջբերված պատասխանը։

Բառացի։

Արցախի սահմանադրությամբ պետական նախարարը «տեխնիկական ֆիգուր» է, գործադիր իշխանության ղեկավարը նախագահն է։ Նա է իրականացնում արտաքին քաղաքականությունը, ուժային կառույցները նրա ենթակայության տակ են։ Իրավա-քաղաքական այսպիսի «դասավորության» պայմաններում ինչ կարող է անել Ռուբեն Վարդանյանը, որպեսզի «կանխի Արցախի հանձնումը»՝ մնաց օդից կախված հարցադրում։ Զրուցակիցս բավարարվեց «անգետիս լուսավորելով», որ Վարդանյանը չափազանց մտերիմ է ռուսաստանցի մի գործարարի հետ (նույնիսկ ազգանունը նշեց, որը նպատակահարմար չէ հրապարակայնացնել) եւ վստահեցրեց, որ վերջինս «Պուտինի դուռը ոտքով է բացում»։

Ռուբեն Վարդանյանը պետական նախարար նշանակվեց նոյեմբերի 4-ին։ Մեկ ամիս անց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակվեց, մի քանի օր հետո «վթար տեղի ունեցավ» Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ էլեկտրահոսքագծի՝ ադրբեջանական հսկողության տարածքում, մի քանի անգամ անջատվեց-վերականգնվեց, եւ նոր տարում վերջնականապես դադարեցվեց գազամատակարարումը։

Արցախը հայտնվեց խուլ շրջափակման մեջ։ Հետեւեց Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու Բաքվի պահանջը։ Որ դա ներարցախյան ճգնաժամ հարուցելու նպատակ էր հետապնդում, պարզ էր ի սկզբանե։ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարական չի տա։ Նախագահ Արայիկ Հարությունյանը նրան պաշտոնանկ արեց՝ Արցախը էլ ավելի դաժան փորձությունների չենթարկելու հիմնավորմամբ։

Այդ քայլը տրամաբանության մեջ տեղավորվում էր։ Արտառոցը Վարդանյանի քաղաքական գործունեության նկատմամբ Բաքվի «հանդուրժողականությունն» է։ Եթե այնտեղ գտնում էին, որ Վարդանյանն է խոչընդոտում «ինտեգրացիան», ապա ի՞նչ տարբերություն՝ նա գործում է ի պաշտոնե՞, թե՞ որպես հանրային համախմբման առաջնորդ։ Ըստ էության, Բաքվի համար ավելի անցանկալին երկրորդն է։ Չէ՞ որ «ինտեգրացիան» ենթադրում է ամենից առաջ հանրային «համաձայնություն», իսկ Ռուբեն Վարդանյանի ձեւավորած «Արցախի զարգացման եւ անվտանգության ճակատ» շարժումը «ո՛չ ինտեգրացիային» կարգախոսով համախմբում է։ Անցած շաբաթ Շարժումը ձեւավորեց Խորհուրդ (կարծես թե՝ պառլամենտի նախատիպ), հետո՝ Գործադիր կոմիտե («ստվերային կառավարությո՞ւն»)։

Նույն տպավորությունն ունեի, բայց երբ դիտողունակ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե ինչու Արցախի պետական ինստիտուտների լուծարման խնդիրը Իլհամ Ալիեւը հնչեցրեց Ստեփանակերտում ներքաղաքական քննարկումները կասեցնելու, իշխանության արտասահմանադրական մարմիններ ձեւավորելու գաղափարը մերժելու եւ միանձնյա պատասխանատվություն ստանձնելու մասին Արայիկ Հարությունյանի Ուղերձից հետո, առաջին զգացողությունս տագնապն էր։ Ի՞նչ է կատարվում։ Ձեւավորվել է նաեւ «Արցախի ազգային շարժում», որը Ստեփանակերտի մի քանի հասցեներում գրասենյակներ է բացել։ Դատելով սոցիալական մեդիայի արձագանքներից՝ Շարժման առնվազն քաղաքական կազմակերպիչը ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է։

Վերջին հարցազրույցում նա իրավիճակը գնահատեց ստույգ։ «Եթե Ադրբեջանն ինձ հետ չի բանակցում, ապա բանակցություն չպետք է լինի»։ Բաբայանը, կարծեմ, ուղղակի անուն չհնչեցրեց։ Բայց ակնհայտ է, որ կեցվածքի բնորոշումը վերաբերում է Ռուբեն Վարդանյանին։ Ահա այս իրավիճակում ՌԻԱ-Նովոստին տեղեկություն տարածեց, որ Միացյալ Նահանգները «ճնշում է գործադրում», որպեսզի Ստեփանակերտը համաձայնի «երրորդ երկրում Ադրբեջանի հետ բանակցությունների առաջարկին»։ Եվ, իբր, այդ հեռանկարի լոբբիստն Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն է։

Ավելի վաղ Իլհամ Ալիեւի աշխատակազմը Բաքվում «երկխոսություն ունենալու» առաջարկություն էր արել։ Ստեփանակերտի արձագանքը «այո, բայց» էր։ Հունիսի 15-ին Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը վերահաստատեց, որ Ստեփանակերտը «բանակցություններին դեմ չէ», բայց «հավասարը՝ հավասարի հետ սկզբունքով»։

Դավիթ Բաբայանը քաղաքական նորելուկ չէ, կարիերային դիվանագետ է, տասներեք տարի Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-Տեղեկատվության գլխավոր վարչության պետ է պաշտոնավարել, ներկա է եղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Արցախի նախագահի բոլոր հանդիպումներին, եւ համոզված եմ, քաջ գիտի, որ եթե Բաքուն նախապատերազմական ստատուս-քվոյի պայմաններում «հավասարը՝ հավասարի հետ» սկզբունքով Ստեփանակերտի հետ չի երկխոսել, ապա այսօր առավել եւս չի ընդունի արցախյան կողմի «նախապայմանը»։ Անհասկանալի է, թե «պատասխանատվության» ինչ մոտիվացիայի հետ գործ ունենք։ Բայց առավել կարեւոր է «իսկ ի՞նչ է հետեւելու դրան» հարցադրումը։

Հունիսի 15-ին (դա Հեյդար Ալիեւի իշխանության վերադարձի օրն է, այս անգամ՝ 30-ամյա հոբելյանի) Ադրբեջանը նախ սադրանք հրահրեց, ապա այդ պատրվակով արգելափակեց Հակարիի կամրջի անցակետը։ Արցախը պաշարման մեջ է։ Քաղաքական իմաստը հասկանալի է․ եթե մինչ այդ քննարկվում էր անցակետի «օրինականության-ապօրինականության» հարցը, ապա այսուհետեւ Բաքուն առաջնորդվելու է «կբացեմ-չեմ բացի» կամայականությամբ։ Դա միանգամայն կանխատեսելի էր։ Տրամաբանության չի ենթարկվում ներարցախյան «անկման ասիմետրիան», որ 2020 թվականի նոյեմբերի 11-ին սկսվել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով եւ, ըստ էության, մոտեցել Սահմանադրությունը ապալեգիտիմացնելու եւ «այլընտրանքային իշխանություն» ձեւավորելու կրիտիկական սահմանագծին։

Առջեւում «սեփական օրակարգով» Ադրբեջանի հետ «ինտեգրացիա՞» է, թե՞ զանգվածային արտագաղթ։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թբիլիսին պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնելու
հաջորդը
Ռադիոիզոտոպների կենտրոնը կմիավորվի ուռուցքաբանության կենտրոնին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն