• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Կարկտահարություն Շիրակի մարզում

Աննման Մինասյան 17:00 | 24.06.2023
Աննման Մինասյան 17:00 | 24.06.2023
Shirak marz, rain

Հունիսի 18-ին եւ 19-ին Շիրակի մարզում կարկտահարվել են Ախուրյան եւ Աշոցք խոշորացված համայնքների 10 բնակավայրերի, ինչպես նաեւ տարբեր մշակաբույսերի սելեկցիայով եւ առաջնային սերմնաբուծությամբ զբաղվող Գյումրու սելեկցիոն կայանի ցանքատարածությունները:

Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ 2000 հեկտար ցանքատարածք կրել է 30-90 տոկոս վնաս: Ձեւավորվել են համայնքային հանձնաժողովներ, որոնք կատարում են վնասված մշակաբույսերի տեսակների, տարածքի եւ չափի վերջնական ճշգրտում:

Առափի բնակավայրի վարչական ղեկավար Ավետիք Պոլեյանն ուսումնասիրում է գյուղի վնասված ցանքատարածքները: Ասում է՝ կարկուտը տեղ-տեղ է ավերել մշակաբույսերը: Գյուղում ամենաշատը հացահատիկ են ցանում, երկրորդ տեղում կարտոֆիլն է:

Avetik Poleyan«Եթե կարտոֆիլը լավ մշակելու եւ լրացուցիչ ծախսեր անելու պարագայում հնարավոր է բերք ստանալ, հացահատիկի դեպքում նույնը սպասել չենք կարող, կհնձենք միայն այն, ինչ կարկուտը խնայել է»,- ասում է Ավետիք Պոլեյանը:

Կորցրած բերքի փոխհատուցում, որպես այդպիսին, պետությունը չի առաջարկում: Փոխարենը ներդրել է ցանքատարածությունների ապահովագրման համակարգ: Որպեսզի կարկտահարության, հրդեհի, գարնանային ցրտահարության եւ երաշտի ռիսկը կառավարելի լինի, գյուղատնտեսական ու ֆերմերային տնտեսություններին առաջարկվում է 50-60 տոկոսով սուբսիդավորված ապահովագրություն կատարել, բայց օգտվել դրանից չի պարտադրվում:

Ապահովագրության վճարը, կախված մշակաբույսի տեսակից, մշակվող հողի եւ սերմացուի որակից, տարբեր է: Օրինակ՝ աշնանացան ցորենի ապահովագրության մեկ հեկտարի արժեքը միջինացված թվով 10 հազար դրամ է: Կախված բերքի կորստի չափից՝ փոխհատուցումը կլինի 300-600 հազար դրամ:

Shirak marz, rain Շիրակի մարզի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանն ասում է՝ գյուղացին այդ գումարով ընդամենը մեկ պարկ պարարտանյութ կարող է գնել: Իսկ թե ինչու չեն ապահովագրում, գլխավոր գյուղատնտեսն ասում է. «Մտածում են՝ այս անգամ կարկուտ չի գա: Վնասը կրում, հետո են փոշմանում, որ չեն ապահովագրել»:

Մայիսի 1-ի տվյալներով՝ մարզում ապահովագրվել է 1416 հեկտար ցանքատարածություն 1201 շահառուի կողմից: Ցանված է 17500 հեկտար աշնանացան ցորեն, իսկ թե որքան գարնանացան է մշակվում մարզում, դեռ վերջնական թիվ չկա. տվյալներն ամփոփվում են:

Թե ինչու մարզի համայնքային հսկողության տակ գործող 195 հակակարկտային կայանները չկանխեցին բնական աղետը, Ռոման Համայակյանն ասում է՝ նման բարձր վտանգավորության կարկտաբեր ամպերի դեմ հակակարկտայիններն անզոր են:

Գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությամբ զբաղվող անձինք պնդում են, թե կարտոֆիլի ցանքատարածություններն ապահովագրելու համար սահմանված գումարը ցածր է, փոխհատուցում ստանալու պայմանները՝ վիճելի: Ասում են՝առանց ապահովագրելու էլ նույնչափ եկամուտ, անկախ կարկուտի եւ երաշտի աստիճանից, կստանան, իսկ ցորենի ապահովագրական փոխհատուցումից գոհ են:

Նշենք, որ մարզում մշակվող որոշ ցանքատեսակներ, օրինակ՝ թութունի, չամանի, հնդկաձավարի, ընդհանրապես չեն ապահովագրվում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրակել են Երասխում կառուցվող գործարանի տրակտորի ուղղությամբ
հաջորդը
«Վագներ»-ի ռազմական ապստամբության փորձը հարված է թիկունքից․ Պուտին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն