• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ախուրյանում իշխանափոխության գործընթաց է սկսվել

Աննման Մինասյան 12:15 | 28.06.2023
Աննման Մինասյան 12:15 | 28.06.2023
Akhuryan

Ախուրյան խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերից մինչ օրս հետընտրական կրքերը չեն հանդարտվում: Այստեղ համայնքը ղեկավարում է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ «Ախուրյան» եւ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքով: Համայնքի ղեկավարը Ախուրյան համայնքի գրեթե 30 տարվա ղեկավար, ՀՅԴ անդամ Արծրունի Իգիթյանն է:

Ավագանու ոչ խաղաղ նիստերով, ՔՊ-Դաշնակցություն մշտական տարաձայնություններով, նիստերի հաճախակի տապալումներով ավագանու միայն մեկ ձայնի առավելությամբ Ախուրյանի գործող իշխանությունը շարունակում էր ղեկավարել համայնքը:

Օրերս վերջին մեկուկես տարվա ամենաքննարկվող իշխանափոխության արշավը կրկին ակտիվացավ այն բանից հետո, երբ գործող համայնքապետին սեփական թիմի ավագանու ինը գործող անդամներ որոշեցին անվստահություն հայտնել:

Խոսակցություններ տարածվեցին, որ անվստահություն հայտնելը շոու է՝ կազմակերպված գործող իշխանության կողմից: Ըստ մեկնաբանությունների՝ այլ թեկնածու կառաջադրվեր, որը չէր ընտրվի, ինչի արդյունքում, ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, համայնքի ղեկավարին մեկ տարի անվստահություն հայտնելու իրավունք չեն ունենա:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու ՔՊ անդամ Զավեն Մանուկյանի թեկնածությունն առաջարկեց:

«Անվստահության» նիստը, սակայն, ի զարմանս շատերի, այդպես էլ չկայացավ. նիստին չներկայացավ ավագանու ոչ մի անդամ, անգամ անվստահություն հայտնողները:

Akhuryan meetingԿարճ ժամանակ անց Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Ախուրյան համայնքի կառավարման գործընթացներում առկա խնդիրների պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը եւ «Միավորում հանուն Ախուրյանի» քաղաքացիական նախաձեռնությունը ծրագրում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համայնքի ղեկավարի թեկնածու Զավեն Մանուկյանի շուրջ համախմբվելու գործընթաց։

«Վստահ ենք, որ Զավեն Մանուկյանին կհաջողվի վերացնել համայնքում անառողջ մթնոլորտը, բարձրացնել կառավարման որակը եւ հասնել Ախուրյան խոշորացված համայնքի համաչափ եւ դինամիկ զարգացմանը»,- ասված էր հայտարարությունում։

Պատասխան գրառումով հանդես էր եկել նաեւ Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը՝ կոչ անելով դադարեցնելու քաղաքական հետապնդումներն ու թույլ տալու համայնքում շարունակել բնականոն աշխատանքները: Ըստ Իգիթյանի՝ ընտրություններից անմիջապես հետո ՔՊ-ն ամբողջ թիմով իշխանափոխություն իրականացնելու անզուսպ ցանկությամբ լծվել է տարբեր մեթոդներով ավագանու անդամ փախցնելու գործին: Նա նաեւ շեշտել էր այն հանգամանքը, որ համաձայնագրում առկա 14 ստորագրությունից միայն 4-ն են Ախուրյանի ՔՊ գործող ավագանու անդամներինը:

Պատասխան հարցադրմամբ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը հանդես եկավ, թե՝ բա որ ամեն բան նորմալ է, ինչի՞ էիք ինքներդ Ձեզ անվստահություն հայտնում, արդյո՞ք արդեն չեք վստահում ինքներդ Ձեզ:

Նշենք, որ «Ախուրյան» դաշինքից դուրս գալու եւ որպես ավագանու անկախ անդամ գործելու դիմում է ներկայացրել 3 հոգի: Ստացվում է՝ ՔՊ-ն, որ մինչ այժմ ավագանու 13 անդամով փոքրամասնություն էր, դարձավ մեծամասնություն: Ավագանու 14 անդամ ունեցող «Ախուրյան» դաշինքում էլ մնացին 11-ը:

Թե ինչպիսի հանգուցալուծում կունենա համացանցի տիրույթում ծավալվող քաղաքական գործընթացը, հայտնի կդառնա շուտով:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Աղետ աղետի հետեւից․ Ալավերդիում կարկուտն ու քամին չեն դադարում
հաջորդը
Օձերի վերաբերյալ 2 օրում 37 ահազանգ է ստացվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն