• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Աղետ աղետի հետեւից․ Ալավերդիում կարկուտն ու քամին չեն դադարում

Տաթեւիկ Ճուղուրյան 11:30 | 28.06.2023
Տաթեւիկ Ճուղուրյան 11:30 | 28.06.2023

Հունիսի 27-ին Ալավերդու տարածաշրջանում ուժեղ քամու եւ կարկտահարության հետեւանքով ավերածություններ են եղել։ Մոտավորապես 14։15-ին Ախթալայի Թումանյան փողոցում՝ ճոպանուղու հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է ընթացքի մեջ գտնվող ՎԱԶ 21 07 մակնիշի մեքենայի վրա։

Ծառի տակ մնացած մեքենան մոտակա խանութի աշխատակիցն է նկատել. որդու հետ մոտեցել են, զանգել մեքենայում գտնվողների հարազատներին եւ փրկարար ծառայություն։

Alaverdi rainՄինչ փրկարարների հասնելը արգելափակված վարորդը եւ ուղեւորը տեղացիների օգնությամբ դուրս են եկել ավտոմեքենայից։

Այնուհետեւ ՀՀ ԱԻՆ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակը բնակիչների օգնությամբ կոտրված ծառը կտրել եւ հեռացրել են՝ մեքենան հանելով արգելափակումից։

Նույն ժամանակահատվածում Ախթալայից մոտ 3 կմ հեռավորությամբ Փոքր Այրում գյուղից դեպի Մեծ Այրում գյուղ ճանապարհին բարձրավոլտ էլեկտրասյուներ են ընկել՝ խոչընդոտելով երթեւեկությունը։ Բարձրավոլտ էլեկտրասյուն է վնասվել նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ճանապարհից Թեղուտ գյուղ բարձրացող ճանապարհին, ինչի հետեւանքով «Թեղուտ» ՓԲԸ –ն մինչեւ հիմա հոսանքազրկված է։

Կարկուտի հետեւանքով ցանքատարածություններ են վնասվել Շնող, Թեղուտ, Նեղոց, Ճոճկան, Փոքր Այրում եւ Մեծ Այրում գյուղերում։

Alaverdi rainՀունիսի 24-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության Լոռու մարզային ծառայությունը հայտնել էր Սեդվու վանական համալիրից կես կիլոմետր հեռավորության վրա գտնվող եռահարկ աշտարակի մասնակի փլուզման մասին։

Չդադարող տեղումների պատճառով վերջին մեկ շաբաթում փլուզումներ են եղել նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ճանապարհին՝  Ալավերդու տարբեր հատվածներում։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊՆ
հաջորդը
Ախուրյանում իշխանափոխության գործընթաց է սկսվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն