• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եվրամիությունը դատապարտել է Ղուրան այրելու ակցիան

aliq 17:24 | 01.07.2023
aliq 17:24 | 01.07.2023
European Union

ԵՄ արտաքին կապերի ծառայությունից հայտնել են, որ ԵՄ–ում դատապարտել են Ստոկհոլմում Ղուրան այրելու ակցիան եւ հորդորել են կանխել իրավիճակի սրացումը։ Նշվում է, որ նման գործողությունները տեղ չունեն Եվրոպայում, որը շարունակում է հանդես գալ դավանանքի եւ արտահայտվելու ազատության օգտին։

Հունիսի 28-ին, երբ ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում էին կրոնական գլխավոր տոներից մեկը՝ Իդ ալ Ադհան (թյուրքական ժողովուրդների մոտ՝ Կուրբան Բայրամը), Ստոկհոլմի կենտրոնի հրապարակներից մեկում 37-ամյա իրաքցի ներգաղթյալ Սալվան Մոմիկան Շվեդիայի ոստիկանության թույլտվությամբ պոկել է Ղուրանի էջերը եւ այրել։ Բրիտանական Reuters գործակալությունը հայտնել էր, որ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Յալմար Քրիստերսոնը Ղուրանի այրման ակցիան թույլատրելու որոշումը թեեւ օրինական է համարել, բայց ո՛չ տեղին։

«ԵՄ-ն միանում է Շվեդիայի արտգործնախարարին` ամենավճռական կերպով դատապարտելով Ղուրան այրելու ակցիան։ Այդ գործողությունը որեւէ կերպ չի արտացոլում ԵՄ–ի կարծիքը… Հիմա ժամանակն է, որ փոխըմբռնում եւ հարգանք դրսեւորենք եւ խուսափենք ցանկացած հետագա սրացումից: Ցանկացած Սուրբ գիրք այրելը վիրավորանքի, հարգանքի բացակայության եւ սադրանքի դրսեւորում է»,- նշված է փաստաթղթում։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին Ղուրանի այրումը Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ սադրիչ եւ չմտածված գործողություն է համարել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թբիլիսին միշտ պատրաստ է միջնորդ լինելու Երեւանի եւ Բաքվի միջեւ.Ղարիբաշվիլի
հաջորդը
Արցախի ՄԻՊ-ը Բաքվի կեղծ պնդումները հերքող փաստաթղթեր է հրապարակել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն