• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԼՂ-ում ապրողների իրավունքները պետք է երաշխավորված լինեն. ԱՄՆ դեսպան

aliq 12:34 | 04.07.2023
aliq 12:34 | 04.07.2023
Kristina Kvien

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ը վաղուց եւ հաստատակամորեն ասել է, որ ԼՂ-ում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն, եւ որ պետք է լինի բանակցություն, եւ այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի ԼՂ-ում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը: «Անձամբ ես այն կարծիքին եմ, որ ԼՂ-ում մարդիկ պետք է կարողանան անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում եւ խաղաղ ընտանեկան կյանք կարողանան վարել եւ ներգրավվածություն ունենալ իրենց համայնքներում: Ուստի ԱՄՆ-ը հաստատակամորեն հավատում է, որ լուծման ուղղությամբ շարունակվող քննարկումներում պետք է ապահովված լինեն նշված սկզբունքները»,- նշել է դեսպանը:

Դիտարկմանը,  որ եթե Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, արցախցիների համար իրենց տանն անվտանգ եւ խաղաղ ապրելն ուղղակի ֆիզիկապես անհնար է լինելու, Հայաստանում ԱՄՆ դեսպանը պատասխանել է, որ ԱՄՆ-ում հավատում են եւ հույս ունեն, որ դա հնարավոր է։ Ըստ դեսպանի՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգներում դա են համարում ճիշտ մոտեցումը։ «Բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները եւ անվտանգությունը։ Բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները եւ անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, եւ հիմա նրանց մնում է գտնել դա անելու, դա ապահովելու ճանապարհը»,-ընդգծել է Քրիստինա Քվինը։

«Հնարավո՞ր է Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կազմակերպել» հարցին ի պատասխան, Քվինը նշել է, որ ԱՄՆ-ը համարում է՝ ցանկացած քննարկում, բանակցություն եւ խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է: «Եվ մնում է օգնել, որ երկու կողմին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն, ու երկու կողմը կարողանան գտնել ապագայի ճանապարհը՝ հասնելու խաղաղ կարգավորման, որով երաշխավորված եւ ապահոված կլինեն ԼՂ-ում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը»,- շեշտել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը
հաջորդը
908 միլիոն մարդ՝ սովի սպառնալիքի տակ. ՄԱԿ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն