• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՍփյուռք

Հայ սեփականատերերի պատկանող ԷյՋեյԱր Թրաքինգ ընկերությունը երկու մրցանակի է արժանացել

aliq 16:30 | 10.07.2023
aliq 16:30 | 10.07.2023
Hakob Khudikian

Միացյալ Նահանգների փոստային ծառայության խոշոր փոխադրողներից մեկը՝ ԷյՋեյԱր Թրաքինգ (AJR Trucking) ընկերությունը, մայիսի 21-24-ը Հյուսիսային Կարոլինայի Շարլոթ քաղաքում անցկացված Ամերիկայի ազգային փոստային ֆորումին (NPF) փոստային ծառայության (USPS) կողմից արժանացել է երկու բարձրագույն մրցանակների: Ֆորումին մասնակցել է ոլորտի ավելի քան 4000 ներկայացուցիչ։

Khachik & Hakob KhudikyanԱՄՆ փոստային ծառայության գլխավոր տնօրեն Լուի Դեջոյը այլ բարձրաստիճան ղեկավարների հետ մեկտեղ ԷյՋեյԱր Թրաքինգի գործադիր տնօրեն Հակոբ Խուդիկյանին հանձնեցին երկու մրցանակները՝ «Մատակարարի գերազանցություն 2022» եւ «Տարվա տրանսպորտային գործընկեր 2023»:

Առաջին մրցանակը շնորհվում է այն մատակարար ընկերություններին, որոնք տեխնոլոգիական գործընթացում նորարարություն են ներդրել կամ արձանագրել պայմանագրային պահանջների բացառիկ կատարում՝ միաժամանակ ապահովելով բարձր որակ եւ ժամանակին մատակարարում։

AJR TruckingԵրկրորդ մրցանակը նախատեսված է փոստային ծառայության այն մատակարարների համար, որոնց տրանսպորտային առաքման կատարողականության ցուցանիշները գերազանց են, միեւնույն ժամանակ ակտիվորեն նպաստում են արտանետումների նվազեցմանը եւ ունեն ռազմավարական ծրագիր՝ ուղղված ապագային միտված էլեկտրական տրանսպորտային միջոցների ներդրմանը: Ի դեպ դա լիովին համահունչ է փոստային ծառայության «առաքում Ամերիկայի համար» ծրագրին:

«ԷյՋեյԱր Թրաքինգը շարունակում է հավատարիմ մնալ որակի, առաքման, վարչական արդյունավետ կառավարման, ճշտապահության եւ գերազանցության դրսեւորման ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ծառայություններ մատուցելու սկզբունքին: Այս մրցանակները վկայում են այն մասին, որ ծառայության որակը, որին մենք ձգտում ենք, պահանջում է շարունակական ջանք եւ նվիրվածություն: Շնորհակալություն ենք հայտնում Միացյալ Նահանգների փոստային ծառայությանը՝ մեզ այս մրցանակներին արժանացնելու համար»,- մեկնաբանել է ԷյՋեյԱր Թրաքինգի գլխավոր տնօրեն Հակոբ Խուդիկյանը։

Որպես փոստ տեղափոխող ամերիկյան ընկերություն՝ ԷյՋեյԱր Թրաքինգն իր կայուն տեղն է ապահովել փոստային ծառայություն մատուցող ամերիկյան ընկերությունների լավագույն տասնյակում: Ընկերության գլխամասը Կալիֆոռնիա նահանգի Քամփթըն քաղաքում է, իսկ գրասենյակներն ու տրանսպորտային տերմինալները տարածված են ամբողջ երկրում։

AJR TruckingԷյՋեյԱր Թրաքինգը հիմնադրվել է 1984 թվականին եւ ամերիկյան փոստին տրանսպորտային ծառայություններ է մատուցում ավելի քան 30 տարի: Հայր եւ որդի Խուդիկյաններն այս ընկերությունը ձեռք են բերել 2007 թվականին։ Ավելի քան 15 տարի առաջ ամեն ինչ սկսվեց 8 բեռնատարով՝ $940․000 եկամուտ ապահովող, իսկ այժմ ավտոպարկում ընկերությունն ունի ավելի քան 500 հիմնականում նորագույն բեռնատար:

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) Մարշալի անվան բիզնես ֆակուլտետն ավարտելուց հետո Հակոբ Խուդիկյանը մշակեց ընկերության ռազմավարական ուղղությունը եւ ապահովեց դրա զարգացումը՝ ժամանակի ընթացքում ստանձնելով գործադիր տնօրենի պաշտոնը: Նրա հայրը՝ Խաչատուրը, ընկերության նախագահն է՝ ապահովելով կազմակերպական կառույցի ներդաշնակությունը։

Ի դեպ ԷյՋեյԱր Թրաքինգը դիսպետչերական ծառայություններ մատուցող կենտրոններ ունի նաեւ Հայաստանում եւ Մեքսիկայում: Ընկերությունը երեք անգամ արժանացել է «Արծվի ոգի» մրցանակին, որը շնորհվել է ԱՄՆ փոստային ծառայության կողմից՝ «արագ փոխադրումների բարձր որակով կառավարման համար»: Իսկ «Heavy Duty Trucking (HDT)» ամսագիրն էլ ԷյՋեյԱր Թրաքինգը ճանաչել է «HDT 2022 լավագույն կանաչ փոխադրամիջոցը», որն առաջնորդում է ԱՄՆ բեռնափոխադրումների բնագավառի կանաչ հեղափոխությունը:

«Ալիք Մեդիան» առաջիկայում ավելի մանրամասն կպատմի ԷյՋեյԱր Թրաքինգի կանաչ քաղաքականության մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բայրամովն անդրադարձել է Մարիա Զախարովայի վերջին կոչերին
հաջորդը
ԵՄ-ին Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունները միմյանց չկապել. ԵՀ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն