• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

94 տարեկանում մահացել է գրող Միլան Կունդերան

aliq 18:47 | 12.07.2023
aliq 18:47 | 12.07.2023
Milan Kundera

Հուլիսի 11-ին Փարիզի իր բնակարանում 94 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է «Կաֆկայի եւ Հավելի հետ արտասահմանում ամենահայտնի չեխերից մեկը»՝ չեխ գրող Միլան Կունդերան։ Դա հաստատել է Միլան Կունդերայի գրադարանի մամուլի քարտուղար Աննա Մրազովան: «Կեցության անտանելի թեթեւությունը», «Անմահություն», «Ծիծաղի եւ մոռացության գիրք» եւ շատ այլ ստեղծագործությունների հեղինակ Միլան Կունդերան ծնվել է 1929-ի ապրիլի 1-ին Չեխիայի Բռնո քաղաքում։ Գրականություն եւ գեղագիտություն է սովորել Չարլզի համալսարանի արվեստների ֆակուլտետում, իսկ ավելի ուշ սովորել է Կինոյի ակադեմիայում, որտեղ մասնակցել է ռեժիսուրայի եւ սցենարիստական ​​դասախոսությունների։ 1948-ին նա անդամագրվել է Կոմունիստական ​​կուսակցությանը, իսկ երկու տարի անց հեռացվել նրանից «հակակուսակցական գործունեության համար»։

Միլան Կունդերայի առաջին գիրքը՝ «Մարդը մի ընդարձակ այգի է» քնարական բանաստեղծությունների ժողովածուն, լույս է տեսել 1953-ին։ Այս շրջանում սկսել է գրել նաեւ պիեսներ եւ պատմվածքներ։ Նրա առաջին՝ «Կատակ» վեպը լույս է տեսել 1967-ին։ Նույն թվականին Չեխոսլովակիայի գրողների միության համագումարում հանդես է եկել «Չեխ ազգի գոյության ոչ ակներեւության մասին» սադրիչ ելույթով։ Հաջորդ՝ 1968-ի գարնանը Խորհրդային Միությունը Կունդերային անվանեց Չեխոսլովակիայում սոցիալիզմի վերջը ձգտող խմբի անդամ: 1968-ի օգոստոսին Չեխոսլովակիայի խորհրդային բռնազավթումից հետո Կունդերայի աշխատանքները հանվել են երկրի բոլոր գրադարաններից՝ «Պրահայի գարնանը» մասնակցելու համար։ Ուստի 1975-ին նա ընդունել է Ռենի համալսարանի առաջարկը՝ դառնալու հրավիրյալ պրոֆեսոր, եւ հաստատվել Ֆրանսիայում, ինչի պատճառով զրկվել է այն ժամանակվա Չեխոսլովակիայի քաղաքացիությունից։

2019-ին գրողը Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի առաջարկով վերականգնել էր Չեխիայի քաղաքացիությունը։ Կունդերայի ստեղծագործությունների հիմնական թեմաներն են ինքնության ճգնաժամը, միջանձնային շփման մեջ թյուրիմացությունները եւ սեփական ու ընդհանուր անցյալի նկատմամբ մոտեցումների անհամապատասխանությունը։ Կունդերան իր վերջին «Անհայտ» վեպը գրել է իսպաներենով եւ հրատարակել 2000-ին։ Նա պատմում է արտագաղթի ու միայնության, հիշողության ու մոռացության, կարոտի ու անտարբերության մասին։ Միլան Կունդերան հազվադեպ էր հարցազրույցներ տալիս՝ համարելով, որ գրողները պետք է խոսեն իրենց ստեղծագործության միջոցով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն Ադրբեջանին կրկին կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը
հաջորդը
Կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն