• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հացահատիկի գործարքից դուրս գալը թանկ կարժենա Ռուսաստանին. Սալիվան

aliq 18:26 | 17.07.2023
aliq 18:26 | 17.07.2023
ship with wheat

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CBS News-ի Face the Nation-ի եթերում հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի «հացահատիկի գործարքը» երկարաձգելուց, մնացած աշխարհը կանդրադառնա դրան եւ կասի, որ Ռուսաստանը հրաժարվում է Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Ասիայի երկրներին մատչելի գնով անհրաժեշտ սննդամթերքով ապահովելուց։

Սալիվանը հրաժարվել է Սեւծովյան նախաձեռնության ճակատագրի վերաբերյալ միանշանակ կանխատեսում անելուց. «Չեմ կարող կանխատեսել, թե ինչ կանի Վլադիմիր Պուտինը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա տարբեր դատողություններ է արել այս հարցի վերաբերյալ: Գուցե Ռուսաստանը դուրս գա համաձայնագրից, գուցեեւ երկարաձգի այն»։ Սալիվանը նշել է, որ գործարքը երկարաձգելուց հրաժարվելու համար Մոսկվան ստիպված կլինի ահռելի դիվանագիտական ​​գին վճարել։ Ըստ ԱՄՆ նախագահի խորհրդականի՝ Վաշինգտոնը զգուշացրել է, որ պատրաստ է ցանկացած սցենարի եւ այս հարցում սերտորեն համագործակցում է ուկրաինական կողմի հետ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հացահատիկային գործարքի շուրջ պայմանավորվածությունները փաստացի դադարեցվել են։ Նա հավելել է, որ ռուսական կողմն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանը, երբ պայմանների՝ ՌԴ-ին վերաբերող մասը կատարվի։

Ցորենի գինը բարձրացել է ավելի քան 3%-ով

«Հացահատիկի գործարքի» երկարաձգումից հրաժարվելու մասին Մոսկվայի հայտարարությունից հետո Չիկագոյի ապրանքային բորսայում ցորենի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսի արժեքը սակարկությունների ընթացքում ավելի քան 3%-ով աճել է: Բորսայի տվյալներով՝ Երեւանի ժամանակով 13:01-ի դրությամբ ցորենի գներն աճել են 3,02%-ով՝ մեկ բուշելի (35,2 լիտր) դիմաց մինչեւ 6,82 դոլար: Երեւանի ժամանակով 13:14-ին ցորենի ֆյուչերսը թանկացել է 3,37%-ով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց 6,84 դոլարի։ Միեւնույն ժամանակ, եգիպտացորենի` 2023-ի դեկտեմբերի մատակարարման ֆյուչերսի արժեքն աճել է 2,31%-ով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց մինչեւ 5,26 դոլարի:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հարձակման մանրամասները կպարզվեն ՌԴ-ի նկատմամբ հաղթանակից հետո. Դեխտյարենկո
հաջորդը
Ասկերանի ոստիկանական անցակետով հումանիտար բեռ չի տեղափոխվել. Արցախի ՆԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն