• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ ԱԳՆ-ի արձագանքն Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ մեկնաբանությունների առնչությամբ

aliq 13:20 | 18.07.2023
aliq 13:20 | 18.07.2023
Russia Ministry of Foreign Affairs

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հուլիսի 17-ին հանդիպել են եւ քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում, Բաքվի եւ Երեւանի հաշտեցման գործընթացը։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական եւ անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում նորմալ կյանքի համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը շեշտվել է, որ հուլիսի 15-ի ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ մեկնաբանությունների առնչությամբ ընդգծվել է, որ ՌԴ-ն միշտ հարգանքով է վերաբերվել եւ վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն եւ տառին։ Միեւնույն ժամանակ դա չի վերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցերը բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական ​​մեթոդներով լուծելու խնդիրը:

Նույն օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է ՌԴ նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Բայրամովը հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մեկնաբանումը հայկական կողմի դիրքորոշման հիման վրա», ինչը, Բաքվի պնդմամբ, տեղ է գտել ՌԴ ԱԳՆ-ի հուլիսի 15-ի հայտարարությունում, չի համապատասխանում Մոսկվայի եւ Բաքվի միջեւ Դաշնակցային փոխգործողության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքներին: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Բայրամովը նշել է, թե, իբր, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին պնդումները «խեղաթյուրում են իրականությունը»։ Բայրամովը նաեւ պնդել է, որ «Լաչին» անցակետի տեղադրումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է եւ ուղղված է «հակաօրինական գործունեության կանխարգելմանն ու թափանցիկության ապահովմանը»: Բայրամովը կրկնել է «Ադրբեջանի հայ բնակիչների պահանջմունքների բավարարման համար Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործման» անցած շաբաթ արված առաջարկը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ասկերանի ոստիկանական անցակետով հումանիտար բեռ չի տեղափոխվել. Արցախի ՆԳՆ
հաջորդը
Բոլոր ապօրինի անցակետերը պետք է հեռացվեն․ ԵԽ-ում ՀՀ-ի հարցով մշտական զեկուցող

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն