• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Այլապես միջազգային հանրությունը փաստացի կվավերացնի Լաչինի միջանցքի անօրինական փակումը

aliq 19:38 | 19.07.2023
aliq 19:38 | 19.07.2023
Charles Michel

Հայաստանի մի խումբ հասարակության կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ին վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի հետ վերջին եռակողմ հանդիպումից հետո արված մամուլի հայտարարության վերաբերյալ:

Հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ ԵԽ նախագահը նույնացնում է Լաչինի միջանցքը եւ Աղդամը՝ որպես ներկա հումանիտար ճգնաժամի լուծման տարբերակներ՝ անտեսելով  փաստը, որ հումանիտար ճգնաժամի սկզբնաղբյուրն Ադրբեջանի կողմից ԼՂ շարունակական շրջափակումն է, ԼՂ բնակչությանը սովի եւ թերսնման ենթարկելը։ «Այլընտրանքային» ուղիների, մասնավորապես Աղդամի շուրջ քննարկան վերաբերյալ նշվում է, որ դա հումանիտար ճգնաժամի բուն պատճառին անդրադառնալու փոխարեն  միջազգային հանրության ուշադրությունը շեղում է խնդրի սկզբնաղբյուրից՝ Ադրբեջանի կառավարության կողմից մարդասիրական միջանցքի անօրինական շրջափակումից եւ էթնիկ զտումների քաղաքականությունից:

ՀԿ-ները զգուշացրել են, որ «եթե միջազգային հանրությունը ենթարկվի Ադրբեջանի ապօրինի գործողություններին եւ էթնիկ զտումների հստակ մտադրություններին, այն փաստացի կվավերացնի Լաչինի միջանցքի անօրինական փակումը եւ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր 120 հազար մարդկանց շրջափակումը: Ավելին, կլեգիտիմացնի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը եւ կվարկաբեկի բոլոր գործող եւ ապագա համաձայնագրերը կամ միջազգային իրավական որոշումները»:

Շառլ Միշելի հայտարարությունը վերաբերում է նաեւ անզգուշությամբ սահմանի հակառակ կողմն անցած զինծառայողների ազատ արձակման դյուրացմանը։ ՀԿ-ների հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը, կարծես թե, ձերբակալվածներին պահում է որպես սակարկության առարկա բանակցությունների ընթացքում: Հայտարարության հեղինակները միջազգային հանրությանը հորդորում են առաջնահերթություն տալ Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ուղղված ջանքերին` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռի, միավորել ջանքերը՝ նպաստելու բոլոր ռազմագերիների եւ այլ կալանավորված անձանց անհապաղ եւ անվերապահ ազատմանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ամերիկացի գրողները Microsoft-ից եւ Meta-ից փոխհատուցում են պահանջում
հաջորդը
Իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, ՀՀ ղեկավարության ընտրությունն է. Սաֆրանչուկ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն