• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, ՀՀ ղեկավարության ընտրությունն է. Սաֆրանչուկ

aliq 20:38 | 19.07.2023
aliq 20:38 | 19.07.2023
Ivan Safranchuk

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ Իվան Սաֆրանչուկը Մեդիամաքսին տված հարցազրույցում ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանը չափազանց վտանգավոր աշխարհաքաղաքական խաղի մեջ մտնելու պատճառով հայտնվել է անդունդի եզրին: Սաֆրանչուկը շեշտել է, որ օբյեկտիվ իրողություններով եւ պատմական հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստանին շատ խիստ «աշխարհաքաղաքական դիետա» է ցուցված։ «Իսկ Փաշինյանը, ցավոք, լրջորեն խախտել է այդ դիետան։ Նոր հնարավորություններ ուսումնասիրելու փորձը՝ Ամերիկա, Ֆրանսիա, իրեն չարդարացրեց։ Վերլուծական մակարդակում շատերը նախկինում էլ էին ասում, որ դա անհնար է։ Քաղաքական ինտուիցիայի մակարդակում հայ քաղաքական գործիչների նախորդ սերունդը նույնպես համարում էր, որ դիետան չի կարելի խախտել։ Բայց ահա հայտնվեց մի մարդ, ով ռիսկի դիմեց եւ, իմ տեսանկյունից, շատ բան վտանգեց»,- նշել է նա։

Հարցին՝ որքան երկար կարող են գոյակցել մի կողմից ռուսաստանյան, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջնորդությամբ երկու գործընթացները բանակցությունների ձեւաչափերում, փորձագետը նշել է, որ միջազգային ձեւաչափերի ընտրությունից ավելի կարեւոր է ներհայկական համաձայնության հարցը։ Ըստ նրա՝ Հայաստանին Ղարաբաղի հարցում Ռուսաստանի կողմից համարժեք աջակցություն չցուցաբերելու պատճառաբանությամբ ռուսական պլանը չընդունելու՝ Փաշինյանի ու նրա համախոհների հիմավորումները սոսկ սեփական ձախողումները կոծկելու, դրանք Ռուսաստանին վերագրելու, ՌԴ թիկունքում թաքնվելու փորձեր են եւ բավականին ցինիկ ու անազնիվ քայլ Ռուսաստանի նկատմամբ։

Ըստ Սաֆրանչուկի՝ այսօրվա իրավիճակի պատճառները պատերազմին հանգեցրած քայլերն են. «Հինգ տարի առաջ մենք քննարկում էինք ռուսական պլանը, ըստ որի՝ առաջարկվում էր 5 շրջան փոխանցել եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել ապագա սերունդներին։ Այսօր Հայաստանը բոլորովին այլ իրավիճակում է եւ ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստան ինչ-որ բան չի արել։ Ընդհակառակը, այն ժամանակ ռուսական կարգավորման պլանին վերաբերվեցին առանց պատշաճ հարգանքի եւ ուշադրության։ Իսկ Փաշինյանը լիովին հրաժարվեց դրանից»:

Իվան Սաֆրանչուկի խորին համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել ոչ թե հետպատերազմական երեք տարիների լույսի ներքո, այլ վեց-յոթ տարվա կտրվածքով: «Իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, Հայաստանի ղեկավարության ընտրությունն է։ Արդյունքում երկար ու շատ բարդ ճգնաժամ է։ Կարծում եմ՝ Ռուսաստանը կգերադասեր, որ լուծումը լիներ ոչ թե մի կողմի շահերի հաշվին, այլ ավելի փոխզիջումային։ Բայց այս վեց-յոթ տարում այդ տարբերակը կորսվեց, այն այլեւս չկա»,- ընգծել է փորձագետը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Այլապես միջազգային հանրությունը փաստացի կվավերացնի Լաչինի միջանցքի անօրինական փակումը
հաջորդը
Կադաստրի թղթի իմաստը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն