• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պետդուման մերժել է զորակոչային տարիքը 18-ից 21 հասցնելու նախագիծը

aliq 15:59 | 21.07.2023
aliq 15:59 | 21.07.2023
Զորակոչ Ռուսաստանի Դաշնությունում

Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը հայտնել է, որ Ռուսաստանում զորակոչային տարիքը այսուհետեւ կլինի 18-30 տարեկանը։ Հիմնական փոփոխությունն այն է, որ զորակոչային տարիքի վերին շեմը  դառնում է 30 տարեկան։ Նախկինում նախատեսվում էր զորակոչային տարիքի ստորին շեմը 18-ից հասցնել 21-ի, համապատասխանաբար վերին շեմը 27 տարեկանից հասցնել 30-ի։ Նոր նորմերն ուժի մեջ կմտնեն 2024-ի գարնանային զորակոչից, դրանք չեն ազդի 2023-ի աշնանային զորակոչի վրա։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դեռ 2022-ի վերջին առաջարկել էր զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զորակոչային տարիքը 18-27-ից փոխել, որից հետո ՌԴ քաղաքացիները բանակ կզորակոչվեին 21-30 տարեկանում: Ենթադրվում էր, որ զինվորական տարիքի սահմանները կփոխվեն փուլ առ փուլ։

Զորակոչի տարիքը մինչեւ 30-ը բարձրացնելու մասին օրենքի նախագիծը Պետդուման առաջին ընթերցմամբ հավանության էր արժանացրել հունիսի կեսին։ Ըստ օրինագծի՝ նախատեսվում էր զորակոչի ստորին տարիքային շեմը բարձրացնել աստիճանաբար՝ 2024-ին ՌԴ քաղաքացիներին զորակոչելով արդեն 19 տարեկանից, 2025-ին՝ 20 տարեկանից, իսկ 2026-ին՝ 21 տարեկանից։ Միաժամանակ ընդգծվել էր, որ բանակում ծառայել ցանկացող քաղաքացիներն ամեն դեպքում հնարավորություն կունենան զինծառայության անցնելու 18 տարեկանից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախյան պատերազմի մասնակից ռուս զինվորներին վետերանի կոչո՞ւմ կշնորհվի
հաջորդը
Թուրքիայի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը կդժվարանա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն