• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թուրքիայի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը կդժվարանա

aliq 13:15 | 22.07.2023
aliq 13:15 | 22.07.2023
Ստամբուլ

Թուրքիայի կառավարությունը մտադիր  է ներգաղթային քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնել։ Անկարան կդժվարացնի օտարերկրացիների համար Թուրքիայի քաղաքացիություն ձեռք բերելը՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի կապակցությամբ։ Ուսումնասիրություններ են կատարվում ապաստան հայցողներին, հատկապես սիրիացիներին, Թուրքիայի քաղաքացիություն տրամադրելը դժվարացնելու համար։ Այսինքն՝ Թուրքիան այսուհետեւ ավելի զգույշ է լինելու ապաստան հայցողներին քաղաքացիություն տալու հարցում։

Դիվանագիտական ​​աղբյուրները նշում են, որ ապաստանի հայցումը մուտքի արտոնագրի առումով ամենակարեւոր խնդիրներից է։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունն ավելի վաղ հայտնել էր երկրում բնակվող մոտ 5 միլիոն նեգաղթյալների մասին։ Գերատեսչության տվյալներով՝ 1169 բնակավայրերում օտարերկրացիների գրանցումն արգելված է։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիները շուտով փոփոխություններ կզգան անօրինական միգրանտների դեմ պայքարի արդյունքում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե եվրոպացիներին կոչ է անելու Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն ընձեռելու Թուրքիային, Անկարան էլ Շվեդիային ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն կընձեռի: Եվրամիության անդամակցության վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը՝ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Դանա Սպինանը նշել էր, որ այդ գործընթացները չեն կարող փոխկապակցվել, քանի որ ԵՄ-ն ունի շատ հստակ անդամակցության գործընթաց. կան որոշակի քայլեր, որոնք պետք է կատարի թեկնածու երկիրը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին նշել էր, որ սատարելով հանդերձ Անկարայի եվրոպական ձգտումներին՝ միաժամանակ համարում է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցման հետ կապելու հարց երբեք չի եղել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայում չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում՝ Անկարային խորհուրդ տալով հանել վարդագույն ակնոցը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պետդուման մերժել է զորակոչային տարիքը 18-ից 21 հասցնելու նախագիծը
հաջորդը
Ադրբեջանից բռնագաղթածները կկարողանան տուն գնել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն