• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Էս մարդկանց համար բոլորը ապուշ են». խոսում է Ֆեյսբուքը

aliq 09:55 | 24.07.2023
aliq 09:55 | 24.07.2023
facebook

Ֆեյսբուքում այս օրերին փորձում են հասկանալ, թե ինչ կապ ունեն ռուսները տարածաշրջանում ադրբեջանա-թուրքական դիրքերի ուժեղացման հետ, եւ ինչով է զբաղված Հայաստանն այդ նույն ժամանակ:

  • ՖԲ օգտատեր Հարութ Ուլոյանը գրում է. «Քանի կար, պրոպագանդում էին, թե սա Ադրբեջանի ու Թուրքիայի հարց չի, այլ Ռուսաստանի։ Որ թե՛ 44-օրյա պատերազմը, թե՛ դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններն ուղղակի ու անուղղակի կերպով հրահրվել ու պլանավորվել են ռուսների կողմից։ Հիմա այդ նույն մարդիկ հայտարարում են, թե մենք որքան էլ բողոքենք ռուսներից, այնուամենայնիվ, թուրքերն ու ադրբեջանցիներն են ցանկանում ռուսներին վռնդել տարածաշրջանից։ Ավելին, որ ռուսներն իրենք իրենց են ցանկանում վռնդել։ Էս մարդկանց համար բոլորը ապուշ են։ Միակ խելոքներն իրենք են, դրա համար էս օրին ենք։ Քաղաքական միտքն ուղղակի ոչնչացված ա»։
  • Արմեն Մկրտչյանը կարծես թե իրար է կապում Ղարաբաղի համար Շառլ Միշելի ակնարկած փրկությունը Աղդամից եւ Փաշինյանի «հայկական շահը». «Ինչպե՞ս է ստացվում, որ դու իբրեւ հայկական շահն ես «սպասարկում» բանակցությունների ժամանակ, բայց Շառլ Միշելը հայտարարում է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կարեւորելով կարեւորում է նաեւ Աղդամից մատակարարումները Բաքվի կողմից, իսկ «ռազմագերիներ» բառի օգտագործման փոխարեն կիրառում է «ձերբակալվածներ» բառը»։
  • Կարեն Միրզոյանը վերջապես գտել է Ղարաբաղում ռուսական զինուժի ներկայության իմաստը. «Ռուսական զինուժի ներկայության իմաստն ու նպատակը Արցախը փափուկ մեթոդներով ադրբեջանական տիրապետության ներքո բերելն է։ Համենայն դեպս, առայժմ»։
  • Ռուսներին Հայաստանից դուրս մղելու մասին Սուրեն Սուրենյանցը գրում է առանց տարակուսանքի: Նա հիշում է, թե ինչ է ասել Փաշինյանը ՀԱՊԿ-ի զորքերի մասին մի քանի օր առաջ. «Շատ փորձագետներ կան Հայաստանի Հանրապետությունում, անկախ փորձագետներ, որ ինձ պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն մասին, որ այս գործընթացներն ի ցույց են դնում, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից»:

Այնուհետեւ Սուրենյանցը եզրակացնում է, որ «Փաշինյանը խորամանկում է կամ դիմում է «կրուտիտի»: Ինչո՞ւ:

«Նախ՝ այդ «անկախ փորձագետներ»-ը հենց իր կողմից ուղղորդվող հաստիքային արեւմտամետներն են: Եվ երկրորդ՝ Փաշինյանն ուղղակի հող է նախապատրաստում իր քաղաքականության հնարավոր հետեւանքի համար: Ավելի պարզ՝ այն, ինչ այսօր Փաշինյանը բանակցում է Վաշինգտոնում կամ Բրյուսելում, ոչ թե խաղաղության, այլ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման մասին է»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԶԼՄ ազատության փխրուն մնացորդները սպառնալիքի տակ են
հաջորդը
«Մի՞թե հայերն այդքան անհասկացող են». Իլհամ Ալիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն