• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զորակոչային տարիքի փոփոխությունը կանդրադառնա 2,2 միլիոն ռուսների վրա

aliq 17:38 | 24.07.2023
aliq 17:38 | 24.07.2023
Բանակ

Ռուսաստանի Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի գիտաշխատող Իգոր Եֆրեմովի հաշվարկներով՝ եթե ​​ՌԴ իշխանություններն ընդլայնեն զորակոչային տարիքի սահմանները, 2 միլիոնով ավելի շատ մարդ կզորակոչվի, եթե ներկայիս՝ 18-27 տարեկանի սահմանը չպահպանվի: Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանում զորակոչային տարիքը այսուհետեւ կլինի 18-30-ը։

Զորակոչի հին կանոններով 2023-ին զորակոչիկների թիվը 6,78 միլիոն է։ Մինչդեռ 18-30-ի շեմերի ընդլայնման դեպքում 2024-ին զորակոչիկների թիվը Ռուսաստանում կաճի գրեթե մեկ երրորդով՝ հասնելով 9,14 միլիոնի, այնուհետեւ այդ թիվը տարեկան կավելանա մոտ 100 հազարով։ Միաժամանակ զորամիավորումների թիվը 2024-ին կաճի գրեթե մեկ երրորդով։

Իգոր Եֆրեմովն ընդգծել է, որ դրանք մոտավոր հաշվարկներ են, որոնք կարող են սխալ լինել մարդահամարի ընթացքում սխալների, ներգաղթը հաշվի չառնելու եւ այլ գործոնների պատճառով։ Ժողովրդագրությունն ուսումնասիրող Ալեքսեյ Ռակշան իր հերթին նշել է, որ 2021-ի մարդահամարի սխալներով հանդերձ 2023-ի սկզբին Ռուսաստանում 21-29 տարեկան 6,5 միլիոն տղամարդ կար։ Ալեքսեյ Ռակշանի հաշվարկներով եւս՝ զորակոչի տարիքային շրջանակի ընդլայնմամբ նորակոչիկների թիվը կավելանա 2,2 միլիոնով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկ շաբաթում ջրահեղձության 2 դեպք է գրանցվել
հաջորդը
Ալավերդու` կյանքեր խլող կարճ ճանապարհը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն