• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Ռուսաստանի կայունությունը շատ կարեւոր է Հայաստանի համար». Նիկոլ Փաշինյան

aliq 16:30 | 25.07.2023
aliq 16:30 | 25.07.2023
Kreml in Moscow

«Սերժ Սարգսյանը հայտարարում էր, ասում էր՝ ես Ադրբեջանի հետ չեմ բանակցում, ես բանակցում եմ համանախագահողների հետ: Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում: Դե, Ադրբեջանն ո՞վ ա, որ Ադրբեջանի հետ բանակցենք, մենք ենք, Ամերիկան է, Ռուսաստանն է, Ֆրանսիան է: Ադրբեջանի հետ ի՞նչ ունենք բանակցելու, բան չունենք բանակցելու: Ինչը բերեց հանգեցրեց 2018 թվականի ապրիլի 17-ի արդեն հայտնի բանաձեւին: Իսկ կներեք՝ Սերժ Սարգսյանն անցավ, Նիկոլ Փաշինյանն անցավ, մյուսներն անցան, իսկ էս ժողովուրդն ո՞ւմ հետ է էս տարածաշրջանում ապրելու՝ Ամերիկայի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի հե՞տ: Սա՞ է ապագայի մասին մեր տեսլականը: Այո՛, սա է ապագայի մասին մեր տեսլականը, ու մեր պրոբլեմներն այդտեղից են»,- ասուլիսի հերթական հարցին պատասխանելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետեւ Փաշինյանն անդրադառնում է Պրիգոժինի ապստամբությանը ու դրա հնարավոր հետեւանքներին: «Աստված չանի Ռուսաստանի հայտնի իրադարձությունները, ամսաթիվը չեմ էլ հիշում, որոնք մեկուկես օր տեւեցին: Բա որ հանկարծ տեւեին մեկուկես ամիս: Դուք մտածում եք, որ ՌԴ բոլորզինվորականները , Հայաստանում ու ԼՂ-ում գործողություններ էին իրականացնելու, էստեղ մնալու էին: Բա կարող է մի օր էնպես ստացվի…

Դրա համար եմ ասում, որ Ռուսաստանի կայունությունը շատ կարեւոր է Հայաստանի համար: Մեր շատ գործընկերներ դրա համար մեզ քննադատում են, ասում են՝ դուք ռուսահպատակ եք, ռուսամետ եք, ավելի կոպիտ բառեր են ասում: Բա պատկերացրեք էդ իրավիճակը, էլի եմ ասում՝ դարասկզբին մենք տեսել ենք, մի օր էդպիսի իրավիճակ է լինում, ու էդ բոլոր համանախագահող երկրներն ամենքը զբաղված են իրենց գործով, ու մենք դեմ դիմաց մնում ենք նրանց հետ, որոնց ասում ենք՝ մենք ձեզ հետ բանակցելու բան չունենք, դուք ո՞վ եք, որ ձեզ հետ բանակցենք, մենք բանակցում ենք Մոսկվայի հետ, բանակցում ենք Վաշինգտոնի հետ: Եվ նրանք ասում են՝ շատ լավ, դե եկե՛ք, ա՛յ հիմա էլ մենք ձեզ հետ բանակցելու ոչ մի բան չունենք: Եվ, ըստ էության, սրա նման մի բան է հիմա տեղի ունենում ԼՂ-ում: Եվ 2020-ի պատերազմն էլ էր ըստ էության այս ընկալման…

Ես մեր մասին եմ ասում, ես հո օդի՞ց չեմ ընկել, հարգելի՛ գործընկերներ, ես էլ ձեզ նման ինչ-որ մի ժամանակ ձեզ հետ ինչ-որ մի շարքում նստած եմ եղել նույն ընկալումներով, նույն տրամաբանության մեջ, նույն քարոզչական դաշտում: Բայց հիմա ասում եմ՝ մենք իրավունք չունենք էս հարցերը չտալու: Իսկ ո՞վ է ասում, որ ամբողջ աշխարհը երազում է շաբաթվա 7 օրը նվիրի Հայաստանին: Մենք էլ պիտի երկխոսության մեջ լինենք, մենք չպիտի մենախոսության մեջ լինենք»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արմեն Աշոտյանի ծննդյան օրը
հաջորդը
«Աղդամի ճանապարհը մեր մանդատում չկա». Նիկոլ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն