• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Մենք էլ Հադրութ չենք գնա, բոլորիս խաբեցին հանեցին». Ֆեյսբուքը հերքում է վարչապետին

aliq 19:08 | 27.07.2023
aliq 19:08 | 27.07.2023
facebook

Ղարաբաղին պաշարած անորոշությունը շարունակում է մնալ ֆեյսբուքյան մեկնաբանությունների հիմնական թեման:

Բանաստեղծուհի Արմինե Մուրադյանն այդ առիթով գրում է. «Արցախի հայկական մնալն ու ներկայիս իշխանությունը հակադարձ համեմատական են իրար… մնացյալը սրանից բխող հարցեր են»:

Վերլուծաբան Հարութ Ուլոյանի թիրախում երեկվանից Կոռնիձորի մոտ կանգնած Ղարաբաղի համար ուղարկված օգնությունն է. ««Մարդասիրական բեռներ» ուղարկելը որպես սխրանք ու հերոսություն ներկայացնողները սրտնեղում են, թե շատերը դա որպես շոու են մեկնաբանում»:

Պատմաբան Գոռ Մադոյանը հեգնում է «Փրկչի» անհետեւողականությունը. «Սամվել Բաբայանը մի ամիս առաջ ասում էր ինձ պետնախարար տվեք Ադրբեջանին կզցնեմ, փող էլ կա, զենք էլ կա, ամեն ինչ էլ կա, էսօր ասում ա Աղդամի ճամփեն ու ինտեգրումը ես բանակցեմ լավ կլինի: Պատերազմի ժամանակ ասում էր սաղովի հելնենք պրծած թեմայ ա: Հիշողությունն ա մարդուն տարբերում փորձագետից»:

Պատմաբան Կարպիս Փաշոյանը պարզել էր, որ Մոսկվայում Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն օրերս առանց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի են քննարկել ՀՀ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձի հարցը: «Փաստորեն դրսում որեւէ մեկը հաշվի չի նստում ՀՀ ներկայացուցիչների հետ։ Այսպիսի սկանդալից հետո առնվազն հրաժարականի դիմումներ պետք է տեսնեինք։ Առավոտից գիշեր ինքնիշխանությունից, անկախությունից ճամարտակողները այսօր Հայաստանն այն աստիճան են գլորել անդունդը, որ նույնիսկ իր իսկ մասին հայտարարություններում նրա կարծիքը չեն հարցնում։»

Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Քերիմյանը վերլուծում է երկու օր առաջ Փաշինյանի այն անթաքույց ակնարկը, թե պատերազմի առաջին օրերին ղարաբաղցիները փախչում էին Ղարաբաղից: Օգտատերը դրա բացատրությունն ունի. «Հիշում եմ էդ դաժան օրերը, երբ ՀՀ տարբեր քաղաքներում, գյուղերում հանդիպում էի հադրութեցիներին եւ հարցնում էի ո՞նց եք եկել, մարդիկ պատմում էին, որ 27-ի առավոտյան կազմակերպած սկսել են հանել։ Երբ դիմադրություն է եղել, որ չեն պատրաստվում դուրս գալ, ասել են թե այստեղ կարեւոր ռազմական գործողություններ են լինելու, ձեզ պետք է հանենք հետո կգաք։ Շատերը  դիմադրել էին մինչեւ հոկտեմբերի 3-5։

Էսօրվա նման հիշում եմ, պատկերը աչքիս առաջ է, ձայնը ականջներիս, թե մի կին ոնց էր բարձր հեկեկում եւ պատմում. դրանք (ազերիները) որ մտնեն Հադրութի անտառները էլ դուրս չեն գա, գյուղեր մտնեն երկար ժամանակ կապրեն, քանի  որ նոր-նոր էին ավարտել ձմեռվա համար նախատեսված սննդի պահածոյացումը եւ ստիպված թողել դուրս էին եկել։

Բարձր լացելով, հեկեկալով ասում էր, մենք էլ Հադրութ չենք գնա, չենք գնա, բոլորիս խաբեցին հանեցին։ 90-ականներին  այդպես չէր` մնացել ենք, որ Հադրութը չանցավ թուրքին։

Ասում ա, փախել են…»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
հաջորդը
Հայաստանում հավատարմագրված դիվանագետները կմեկնեն Կոռնիձոր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն