• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բողոքի ակցիա Բրյուսելում՝ Արցախի ապաշրջափակման պահանջով

aliq 09:38 | 29.07.2023
aliq 09:38 | 29.07.2023

Բելգիայի հայերի կոմիտեն հայտնել է, որ հուլիսի 28-ին Բրյուսելի սրտում՝ Եվրոպական խորհրդի շենքի առջեւ, տեղի է ունեցել լուռ բողոքի ակցիա, որի ժամանակ մասնակիցները ցուցապաստառների միջոցով կոչ էին անում անհապաղ դադարեցնելու Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության ապօրինի շրջափակումը։ Ակցիայի մասնակիցների նպատակն էր ուշադրություն հրավիրել տարածաշրջանում սրվող հումանիտար ճգնաժամի վրա, որը հանգեցրել է անմեղ մարդկանց, այդ թվում՝ երեք անչափահաս երեխաների ողբերգական մահվան՝ ավելի քան 120 հազար հայերի նկատմամբ ադրբեջանական նպատակաուղղված սովի քաղաքականության պատճառով։

Լուռ բողոքի ակցիայի ընթացքում մասնակիցների ցուցադրված պաստառները ուղերձ էին միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը՝ անտարբեր չմնալու Լեռնային Ղարաբաղում/Արցախում Ադրբեջանի ձեռնարկած էթնիկ զտմանը։ Լուռ ակցիայի ընթացքում Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները երեխաների հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ուղղված նամակ հանձնեցին, որում ԵՄ ղեկավարությանը կոչ է արվում ձեռնարկելու անհապաղ միջոցներ՝ կիրառել պատժամիջոցներ եւ ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ դադարեցնելու անօրինական շրջափակումը։ Մասնակիցները նաեւ ընդգծել են միջազգային իրավունքի, մարդու իրավունքների պահպանման եւ Արցախի ժողովրդի հրատապ կարիքների լուծման կարեւորությունը. աշխարհը չպետք է աչք փակի շրջափակման հետեւանքների ամբողջ ծանրությունն իրենց ուսերին կրող անմեղ քաղաքացիների, հատկապես երեխաների տառապանքների վրա։

Որպես «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության ներկայացուցիչներ եւ մտահոգ քաղաքացիներ՝ ցուցարարները համոզված են, որ կոլեկտիվ ջանքերը եւ ԵՄ կոնկրետ աջակցությունը կարող են վճռորոշ դեր խաղալ շրջափակումը դադարեցնելու եւ տուժածների տառապանքը մեղմելու գործում։ Բրյուսելի լուռ ցույցը եւս մեկ անգամ հիշեցում է, որ ավելի քան երբեւէ հրատապ են դարձել այն գործողությունները, որոնք կնպաստեն Արցախի անօրինական շրջափակումը դադարեցնելուն։ Այն կոչ է միջազգային հանրությանը, հատկապես Եվրամիությանը՝ տարածաշրջանում արդարությունը պաշտպանելու գործում իր ամբողջ դիվանագիտական ազդեցությունն ու լծակները գործադրելու համար:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանը զրպարտում է Արցախի զինուժին
հաջորդը
Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն