• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ քննչական կոմիտե՞ն է թվերն ուռճացնում, թե՞ վիճպետկոմն է թաքցնում

aliq 15:30 | 31.07.2023
aliq 15:30 | 31.07.2023
Investigative Committee of Russia

Ըստ Ռուսաստանի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի զեկույցի՝ Ռուսաստանում երեխաների շրջանում ինքնասպանության փորձերի թվի աճ է նկատվում: Եզրակացությունն արվել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի ոչ պաշտոնական վիճակագրության հիման վրա։

Լվովա-Բելովան նշել է, որ միեւնույն ժամանակ Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում նվազել է երեխաների շրջանում ինքնասպանությունների թիվը։ ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ 2022-ին գրանցվել է երեխաների ինքնասպանություն 679, 2021-ին՝ 753, 2020-ին՝ 548 դեպք։ Զեկույցում բերված են նաեւ ՌԴ պետական վիճակագրական գերատեսչության՝ Росстата-ի տվյալները, որոնք, սակայն, տարբերվում են ՌԴ ՔԿ-ի հրապարակած ցուցանիշներից։ Մասնավորապես, ըստ Росстат-ի, 2021-ին գերատեսչության մասնագետները Ռուսաստանում գրանցել են երեխաների ինքնասպանության 372, 2020-ին՝ 311 դեպք։

«Կանխարգելման որոշ ծառայություններ հաճախ բյուրոկրատական քաշքշուկ ստեղծում եւ առանձնապես չեն շտապում արձագանքել ուսումնական հաստատություններում երեխաների դեպրեսիվ վարքագծի արտառոց դրսեւորումներին»,- հավելել է Լվովա-Բելովան իր զեկույցում։

Հաագայի Միջազգային քրեական դատարանը դեռ մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեկտեղ ձերբակալման միջազգային կարգադրություններ է տվել նաեւ ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի նկատմամբ։ Միջազգային քրեական դատարանը պարզաբանել է, որ Պուտինն ու Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների բռնագաղթի մեջ․ 2022-ի հոկտեմբերին Մարիա Լվովա-Բելովան Պուտինին զեկուցել է, որ որդեգրել է Մարիուպոլից ՌԴ տեղափոխված երեխայի։ Նա հավելել է, որ հոկտեմբերի դրությամբ Ուկրաինայի սոցիալական հաստատություններից շուրջ 2000 որբ երեխա է տեղափոխվել ՌԴ։ Եվս 350 դոնբասցի որբ երեխայի «տեղավորել» են ՌԴ 16 մարզերի ընտանիքներում, որոնք նրանց որդեգրել են։ ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը հայտարարել է, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք տեղափոխելը կարող է պատերազմական հանցագործություն համարվել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պակիստանում ահաբեկչության հետեւանքով ավելի քան 44 մարդ է մահացել
հաջորդը
Վաճառքի կհանվի iPhone 15-ը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն