• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կողմերը պետք է դրական մղում պահպանեն խաղաղ բանակցություններում

aliq 20:02 | 31.07.2023
aliq 20:02 | 31.07.2023
Tiny Kox

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել՝ գնահատելու իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որում հայտնվել  են այնտեղ բնակվող հայերն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետեւանքով։ «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա սրումը՝ հիշեցնում եմ Վեհաժողովի՝ Նախարարների կոմիտեին ուղղված հունիսի 20-ի կոչը՝ որքան հնարավոր է շուտ փաստահավաք առաքելություն ուղարկել Ադրբեջան՝ գնահատելու համար իրավիճակը, որում հայտնվել են հայերը 2022-ի դեկտեմբերից Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ տեղաշարժի հասանելիություն չունենալու հետեւանքով։

Ես միանում եմ երկխոսության կոչին, որը հղել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 2023-ի հուլիսի 28-ին, եւ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ եմ անում, որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ, վերջապես կատարել 1991 թվականին ստանձնած իրենց փոխադարձ պարտավորությունները՝ լարվածությունը նվազեցնելու եւ խաղաղությունը վերականգնելու համար»,- հայտարարել է Քոքսը։

Հուլիսի 30-ին էլ , ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ խոր մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առեւտրային, հումանիտար եւ մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը եւ այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջման անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական մատակարարումները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Պետքարտուղարն իր թվիթերյան գրառման մեջ ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է դրական մղում պահպանեն խաղաղ բանակցություններում:

Ուշագնացության դեպքեր սննդի համար հերթերում. Արցախի ՄԻՊ

Ավելի ուշ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ շարունակվող շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ռւ սնունդ  ձեռք բերելու համար ստիպված են ժամերով հերթ կանգնել: Պաշտպանն ահազանգել է, որ Արցախում բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնց հիմնական պատճառը բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակն է, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությունն ու շոգ եղանակային պայմանները:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են: Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակն անմիջականորեն իր աղետալի հետեւանքներն է ունենում հանրային առողջության վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»,- ասվում է Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախում խուճապ տարածել
հաջորդը
Երեւանն ու Բաքուն պետք է դժվարին փոխզիջումների գնան. Մեթյու Միլլեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն