• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կարկուտ՝ հավկիթի չափ․ Ալավերդիում ուշքի չեն գալիս

aliq 17:48 | 03.08.2023
aliq 17:48 | 03.08.2023
ուժգին կարկուտ Ալավերդիում

Օգոստոսի 2-ին՝ 20։00-ի սահմաններում, Ալավերդիում ուժգին կարկուտն աղետալի վիճակ է ստեղծել ոչ միայն քաղաքում, այլեւ տարածաշրջանի գյուղերում։

Կարկուտի տեւողությունը կես ժամ է եղել, հատիկների մեծությունը՝ հավկիթի չափ։ Քաղաքացիները զգալի վնասներ են կրել։ Կարկտահարության հետեւանքով ջարդվել են շենք-շինությունների տանիքները, պատուհանները, արեւային վահանակները, ավտոմեքենաները։

ուժգին կարկուտ ԱլավերդիումՆաեւ բարձրավոլտ էլեկտրական սյուներ են ընկել, ինչի հետեւանքով գրեթե ամբողջ քաղաքը հոսանքազրկվել է։ Որոշ թաղամասերում էլեկտրամատակարարումն այսօր կեսօրին է վերականգնվել։

Ալավերդիում ասում են՝ նման աղետ չեն տեսել։ Առանձնատներում ու բնակելի շենքերում տանիքից եւ պատուհաններից ներհոսած ջրերի պատճառով նաեւ բնակիչների գույքն է վնասվել։

ուժգին կարկուտ ԱլավերդիումՔաղաքում շրջող ավտոմեքենաների մեծ մասն առանց դիմապակի է մնացել։ Ջարդվել ե նաեւ որոշ մեքենաների հետեւի ապակիները։

Վնասվել են նաեւ Ալավերդու համայնքապետարանի կոմունալ տնտեսության ավտոպարկում կայանած բոլորովին նոր միկրոավտոբուսները, որոնք օրեր անց պետք է երթուղի դուրս գային։

Ալավերդի խոշորացված համայնքի գյուղերում, մասնավորապես՝ Օձունում, Հագվիում, Աքորիում, Հաղպատում, նույնպես իրավիճակն աղետալի է։ Գյուղացիները, տունը մոռացած, այգիներում ու դաշտերում են։

ուժգին կարկուտ ԱլավերդիումՑանքատարածություններից բացի՝ մեծ վնասներ են կրել պտղատու այգիները, խոտհարքները։

Բերքահավաքից ընդամենը օրեր առաջ կարկուտը հողին է հավասարեցրել ցորենի եւ եգիպտացորենի արտերը։ Մարդիկ տարակուսած են՝ հացի խնդիր կունենան, իսկ որոշ ծառեր անգամ մի քանի տարի անց էլ, հնարավոր է, պտուղ չտան։

Ալավերդու համայնքապետարանում արտահերթ նիստ է հրավիրվել։ Ստեղծվել է կարկտահարության հետեւանքները գնահատող հանձնաժողով։ Աշխատանքային խմբերը մինչեւ հիմա աշխատում են համայնքի բնակավայրերում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ոչնչացրե՛ք ձեր միջուկային զինանոցները, քանի դեռ մարդկությանը չեք ոչնչացրել
հաջորդը
ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն