• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ոչնչացրե՛ք ձեր միջուկային զինանոցները, քանի դեռ մարդկությանը չեք ոչնչացրել

aliq 16:58 | 03.08.2023
aliq 16:58 | 03.08.2023
Հրթիռը հարձակման պահին

Աշխարհի ավելի քան 100 բժշկական ամսագրեր օգոստոսի 3-ին գերտերությունների ղեկավարներին կոչ են արել արգելելու միջուկային զենքն ամբողջ աշխարհում: «Վտանգն ահռելի  է եւ այդ վտանգն օրեցօր ավելի է մեծանում: Միջուկային տերությունները պետք է ոչնչացնեն իրենց միջուկային զինանոցները, նախքան կհասցեն ոչնչացնել մարդկությանը»,- ասված է 11 առաջատար բժշկական ամսագրերի, դրանց թվում հեղինակավոր British Medical Journal-ի, The Lancet-ի եւ Ամերիկյան բժշկական ասոցիացիայի հանդեսի համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները ամբողջ աշխարհի բժիշկներին կոչ են արել զգուշացնելու քաղաքացիներին եւ քաղաքական գործիչներին «հանրային առողջության համար միջուկային զենքի սոսկալի վտանգի մասին»։ Փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի դեմ պատերազմում միջուկային զենք կիրառելու ռուսական բազմակի սպառնալիքների եւ Հյուսիսային Կորեայում շարունակվող հրթիռային փորձարկումների ֆոնին:

Բժշկական խմբագիրների համաշխարհային ասոցիացիան (WAME) խիստ ուշագրավ է անվանել այն, որ նման հեղինակավոր ամսագրերը, որոնք սովորաբար մրցում են միմյանց հետ բացառիկ բովանդակության նյութի համար, արձագանքել են այս համատեղ կոչին: Դա, ըստ WAME-ի, ընդգծում է ներկայիս միջուկային ճգնաժամի ծայրահեղ լրջությունը:

Հոդվածում նշվում է, որ հավանական միջուկային պատերազմի դեպքում բավական է կիրառվի ամբողջ աշխարհում եղած 13 հազար միջուկային մարտագլխիկներից միայն 250-ը, որպեսզի միջուկային պայթյունի զոհ դառնա միանգամից 120 միլիոն մարդ։ Միաժամանակ տեղի կունենա կլիմայի համապարփակ խաթարում, ինչը կհանգեցնի միջուկային սովի, որն էլ իր հերթին՝ եւս երկու միլիարդ մարդու մահվան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վագիֆ Խաչատրյանին Բաքվում մեղադրանք են առաջադրել
հաջորդը
Կարկուտ՝ հավկիթի չափ․ Ալավերդիում ուշքի չեն գալիս
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

    23:04 | 30.09.2023
  • Վրացիներն Աստծուն ավելի են վստահում

    20:21 | 30.09.2023
  • Արցախցիներին Ռուսաստան են կանչում

    19:49 | 30.09.2023
  • Կոռուպցիայի համաճարակ. TI Վրաստան

    19:12 | 30.09.2023
  • Ֆրանսիացի լրագրողը մեղադրում է Եվրոպային

    18:48 | 30.09.2023

ընտրանի

  • 1

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 2

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 3

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 4

    85-ամյա կինը սկսել է նկարել եւ արդեն օգնում...

  • 5

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա