• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայդենի ոտքերի տակ գառ չեն մորթում

aliq 12:03 | 10.08.2023
aliq 12:03 | 10.08.2023
Բայդենը իջնում է ինքնաթիռից
լուս. «Ամերիկայի ձայն»-ի էջից

«Ամերիկայի ձայն»-ը հաղորդում է, որ անցած երկուշաբթի սկսվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջագայությունը Նյու Մեքսիկո, Յուտա եւ Արիզոնա նահանգներում։

Ըստ աղբյուրի՝ Բայդենը պետք է փորձի համոզել ամերիկացի ընտրողներին, որ իր վարչակազմի քաղաքականությունը երկրի տնտեսության վրա դրական ազդեցություն ունի։ Նա խոսելու է նաեւ ենթակառուցվածքային նոր նախագծերի ֆինանսավորման մասին։

Վաշինգտոնում տնտեսական այդ քաղաքականությունը կարճ կոչում են «բայդենոմիկա»՝ նմանակելով Ռեյգանի «ռեյգանոմիկային»։ Ի դեպ, «Ալիք Մեդիան» թեմային անդրադարձել էր դեռեւս 2021-ի գարնանը՝ The Washington Post-ի՝  «Ապավինել մեծահարուստների՞ն, թե՞ սատարել չունեւորներին» ծավալուն եւ ուշագրավ հոդվածով:

Ամերիկացի ընտրողներին հուզում է սղաճի հարցը, մյուս կողմից, սակայն, մարդիկ տեսնում են գործազրկության ռեկորդային ցածր ցուցանիշ, աշխատավարձերի նկատելի բարձրացում եւ սպասվածից ավելի տնտեսական աճ։

Արիզոնան ապագա ընտրարշավում ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ գործող նախագահի համար։ 2020 թվականին Բայդենն այստեղ իր մրցակցին հաղթել է մեկ տոկոսից էլ պակաս առավելությամբ։ Եվ ենթադրվում է, որ այս հենց այս նահանգին կուղղվեն բայդենականների բոլոր ջանքերը։

Իսկ այսօր նախագահ Բայդենը Յուտա նահանգում այցելելու է վետերանների հոսպիտալ՝ նշելու վետերանների համար լրացուցիչ աջակցություն նախատեսող PACT օրենքի առաջին տարեդարձը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ոչ մի թիզ հող ըստ Իսրայելի
հաջորդը
Ստամբուլը պատրաստվում է դիմակայելու ապագա հուժկու երկրաշարժերին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն