• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
Քաղաքականություն

Ապավինել մեծահարուստների՞ն, թե՞ սատարել չունեւորներին

aliq 13:02 | 15.03.2021
aliq 13:02 | 15.03.2021
Ronald Reagan vs Joe Biden

«Երկրի տնտեսական փաթեթը Ամերիկայի տնտեսության վերակազմավորման հանգամանորեն մշակված եւ սերտորեն շաղկապված ծրագիրն է եւ ամերիկյան ժողովրդի բարեկեցության վերականգնումը»:

Ինչպես գրում է ամերիկյան Washington Post պարբերականը, վերոնշյալ բառերը միանշանակ կարող էր արտաբերել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը՝ համավարակից հետո երկրի վերականգման համար հատկացվելիք 1,9 տրիլիոն դոլարի տնտեսական փաթեթին նվիրված՝ նախորդ տարվա աշնանը հնչցրած իր ելույթում: Սակայն վերոնշյալ խոսքերը ոչ թե նրանն են, այլ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանինը, որն այդ՝ գրեթե մոգական բառերն արտասանել է ուղիղ 40 տարի առաջ՝ 1981-ին՝ հարկերի արմատական կրճատումների ծրագրերի մասին հայտարարելիս:

Այդ հայտարարությունն ազդարարեց այն գաղափարական դարաշրջանի մեկնարկը, որի ամբողջ էությունը տեղավորվում էր մեկ արտահայտության մեջ: Արտահայտություն, որը որոշակի տարիքի պահպանողականներն ընդունակ են մեջբերել անգամ քնի մեջ. «Կառավարությունը մեզ գլխացավանքից ազատող չէ, կառավարությունը տեղով գլխացավանք է» («Government is not the solution to our problem, government is the problem»):

[Ռեյգանի որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնական կետերն էին․ ա) կառավարության ծախսերի աճի տեմպերի նվազեցումը, բ) հարկային դրույքաչափի նվազեցումը,  գ) տնտեսական զարգացման վրա պետության ազդեցության նվազեցումը]:

Բայդենի ծրագիրը միանգամայն հակադիր հավատամքի հաղթանակ է ակնկալում. միայն եռանդուն եւ իրավասու կառավարությունն է ի զորու երկիրը հանելու ճահճուտից, որի մեջ Նահանգները խրվել են համավարակի հետեւանքով:

Ըստ Washington Post-ի հոդվածագրի՝ առավել արմատական առաջընթաց դժվար է պատկերացնել. Ռեյգանի տեսության էությունն այն էր, որ հարկերի կրճատման եղանակով անհրաժեշտ է նախ աջակցել հարուստներին, եւ որպես հետեւանք նրանց ներդրումները նոր աշխատատեղեր կստեղծեն, արդյունքում բոլորը կբարգավաճեն:

[Նրա օրոք, իսկապես, ամենամեծ փոփոխությունների է ենթարկվել հարկային քաղաքականությունը. դիցուկ, առավելագույն եկամտահարկի դրույքաչափը 70 %-ից նվազել էր, հասնելով 28 %-ի]:

Մինչդեռ Բայդենի տեսությունը, ինչպես նշում է պարբերականը, Ռեյգանի տեսության հակադրությունն է. եկեք օգնենք միջին խավին ու ցածր եկամուտ ունեցող մարդկանց, եւ նրանց գնողունակությունը կհանգեցնի աննախադեպ տնտեսական վերելքի։

[Բայդենի փաթեթով՝ ամերիկացիների մեծ մասը 1400 դոլարի միանվագ օգնությունից զատ կստանա հարկային արտոնություններ, Wall Street Journal-ի հարցման ենթարկված փորձագետներն էլ կանխատեսել են, որ 2021-ին ԱՄՆ-ին սպասվում է  6%-անոց տնտեսական աճ. մի բան, որ չի եղել արդեն 40 տարի, իսկ BBC-ի վաշինգտոնյան թղթակից Էնթոնի Զուրքերը Բայդենի փաթեթը որակել է իբրեւ հզորագույն ներարկում ամերիկյան տնտեսության մեջ, եւ համատարած պատվաստումներն ավարտին հասցնելուն զուգահեռ փաթեթը համավարակի հաղթահարումից հետո ԱՄՆ տնտեսության աննախադեպ աճի կարող է հանգեցնել]:

Պարբերականը նշում է, որ  Բայդենի փաթեթն էապես տարբերվում է նաեւ Թրամփի՝ կորպորատիվ հարկերի նվազեցման ծրագրից. Թրամփի շահառուներ [ֆինանսապես ամենաշահագրգիռ կողմը] դարձան ամերիկացիների 20%-ը կազմող մեծահարուստները, մինչդեռ Բայդենն օգնության ձեռք է մեկնում հենց միջին խավին, իսկ ամենից շատ՝ ամերիկացիների 40%-ը կազմող չունեւորներին:

Այժմ հանրապետականների համար դժվար կլինի կառչել Ռեյգանի ժառանգած տեսությունից, քանի որ կուսակցության ոչ հարուստ կողմնակիցները հիանալի հասկանում են՝ ինչ է տեղի ունենում:

Ինչպես նկատում է Washington Post-ի հոդվածագիրը, կառավարության եռանդուն դերի մասին այժմյան գաղափարի հանրամատչելիության մեջ ոչ մի մոգական բան չկա. համավարակը շառաչուն հարված է հասցրել տնտեսության մասնավոր սեկտորին եւ պահանջում է ռեսուրսների մոբիլիզացիա. քայլ, որին ընդունակ է միայն կառավարությունը:

Covid-19-ի առողջապահական եւ տնտեսական հետեւանքները սոցիալական անհավասարությունը վերացական խնդրից վերածեցին կյանքի ու մահվան հարցի,-ընդգծում է Washington Post-ի հեղինակը:

«Եվ եթե 1970-ականների վերջի ճգնաժամն ու ստագֆլյացիան [արտադրության եւ առևտրի լճացմամբ ու գործազրկության աճով ուղեկցվող ինֆլյացիան] երեւան բերեցին «ռեյգանոմիկան» [1981-1989 թթ. Ռոնալդ Ռեյգանի նախագահության շրջանում ամերիկյան կառավարության տնտեսական քաղաքականության կուրսը], ապա ներակայիս ճգնաժամն էլ հանգեցնում է նոր վերադասավորությունների, որոնց շնորհիվ կառավարության պրագմատիկ ակտիվությունն աստիճանաբար վերաճում է խաղաղ քաղաքական հեղափոխության: Թերեւս դրան էլ «բա՛յդենոմիկա» անունով կնքեն, ո՛վ իմանա»,-եզրակացնում է Washington Post-ի  հոդվածագիրը:

Պատրաստեց Ռոբ Մանուկյանը

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ստուգումներ կլինեն
հաջորդը
«Պատահական կոռուպցիայի» երկաթե ալիբին

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

    21:45 | 25.03.2023
  • 101 միլիոն տոննա եւ 46 միլիոն խմ աղբ...

    20:33 | 25.03.2023
  • Ադրբեջանն առերեւույթ քարոզչական նպատակներով կեղծիք է տարածում

    19:31 | 25.03.2023
  • Պատերազմի վտանգն իրական է եւ չի բխում Եվրոպայի...

    16:03 | 25.03.2023
  • Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

    12:00 | 25.03.2023

ընտրանի

  • 1

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

  • 2

    Ադրբեջանական կողմին զբաղեցրած նախկին դիրքեր հետ քաշվելու պահանջ...

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Հայաստանը պետք է զինվի անխնա ու շատ արագ

  • 5

    Թումանյանի մահվան սակավամարդ 100-ամյակը Դսեղում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2021
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
« Փտր   Ապր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա