• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Չեխիայում կրճատում են ուկրաինացի փախստականների նպաստները

aliq 15:31 | 22.08.2023
aliq 15:31 | 22.08.2023
Czech Republic Flag

Ըստ չեխական Seznam Zprávy պարբերականի՝ Չեխիան ավելի քան մեկ երրորդով կրճատել է ուկրաինացի փախստականների վրա ծախսերը՝ բյուջեում գումար խնայելու համար։ Խնայողությունները կապված են lex Ukrajina օրենքի հետ, որը վերանայել է փախստականներին տրվող վճարումները, եւ ուժի մեջ է մտել հուլիսին: 2023-ի հունիսին Չեխիան ծախսել է գրեթե 71 միլիոն եվրո մարդասիրական օգնության եւ համերաշխության դրամաշնորհների վրա, սակայն հուլիսին այդ ծախսերը նվազել են մինչեւ 46 միլիոն եվրո։

Աշխատանքի նախարար Մարիան Յուրեչկան հաստատել է, որ պայմանների փոփոխությունը հանգեցրել է ծախսերի զգալի կրճատման։ Նա նշել է, որ փախստականների մի մասը լքել է երկիրը եւ վերադարձել Ուկրաինա, իսկ մյուսները որոշել են աշխատանք գտնել Չեխիայում՝ իրենց կարիքները հոգալու համար։ Ներկայում Չեխիայում գրանցված է ժամանակավոր պաշտպանություն ստացած 325 հազար 742 ուկրաինացի փախստական. Չեխիան մեկ շնչի հաշվով ամենաշատ ուկրաինացի փախստականներ ընդունած եվրոպական երկրներից մեկն է։ Չեխիայի Աշխատանքի գրասենյակի տվյալներով՝ հուլիսին աշխատել է ժամանակավոր պաշտպանություն ստացած գրեթե 110 հազար փախստական։

Հուլիսի դրությամբ գրանցված բնակարաններում ապրող մարդիկ ամսական 125 եվրոյի չափով դրամական օգնություն են ստանում։ Բացի դրանից՝ փախստականները ստանում են մարդասիրական օգնություն։ Երեխաները, ուսանողները եւ տարեցները արտոնյալ  օգնության իրավունք ունեն՝ ամսական մոտ 200 եվրո, իսկ մյուսները ստանում են մոտ 130 եվրո։ Հաշմանդամություն ունեցող անձինք էլ լրացուցիչ նպաստներ են ստանում։ STEM ընկերության հարցման արդյունքներով՝ Չեխիայի բնակչության 56%-ը կողմ է երկրում ուկրաինացի փախստականների հաստատվելուն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեխիայում ուկրաինացի փախստականների երկու երրորդի եկամուտները աղքատության շեմից ցածր են, նրանց զգալի մասն աշխատում է որակավորում չունեցող պաշտոններում։ Մինչ այդ Չեխիայի ՆԳՆ-ն հաստատման էր ներկայացրել «lex Ukraine» օրենքում փոփոխություններ, որոնք նախատեսում են երկարաձգելու ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության ժամկետը եւս մեկ տարով, այսինքն՝ մինչեւ 2025 թվականի մարտի վերջը:

Եվրոպական երկրների կառավարություններն ընդհանուր առմամբ ավելի քան 43 միլիարդ եվրո են հատկացրել Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով փախստական ​​դարձած ուկրաինացիների ապաստան տրամադրելու նպատակով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանում սովն անխուսափելի կլինի, եթե քայլեր չձեռնարկվեն. տնտեսագետ
հաջորդը
Էրդողանն ինքը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն