• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեք օր անց 63 միլիոնի փոխարեն վճարելու էին 806 միլիոն դրամ

aliq 18:22 | 31.08.2023
aliq 18:22 | 31.08.2023
Երեւանի Երիտասարդական պալատը

Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Երիտասարդական պալատն անօրինական եղանակով օտարելու եւ Երեւանին  առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու համար։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են նաեւ, որ նա անձնական շահագրգռվածությունից ելնելով խախտել է օրենսդրական մի շարք պահանջներ` Սարալանջի 1 հասցեում գտնվող շուրջ 24 հազար քմ մակերեսով Երիտասարդական պալատն օտարելով կադաստրային արժեքից ավելի քան 12 անգամ պակաս գնով։

Մասնավորապես, պետական սեփականություն Երիտասարդական պալատը, որի կադաստրային արժեքն ավելի քան 805 միլիոն դրամ է գնահատվել, Զախարյանն «Ավանգարդ Մոթորս» ընկերությանն է օտարել շուրջ 63 միլիոն դրամով։ Գնային այս տարբերությունն առաջացել է այն բանից հետո, երբ Երվանդ Զախարյանը շտապել եւ Երիտասարդական պալատը վաճառել է ՀՀ Կառավարության` 2004 թվականի հունվարի 19–ի որոշումն ուժի մեջ մտնելուց 3 օր շուտ։ Ըստ 2004-ի հունվարի 19-ի որոշման` Երիտասարդական պալատի արժեքը պետք է դառնար շուրջ 806 միլիոն դրամ։ Արդյունքում, Զախարյանն առանց համապատասխան իրավական հիմքերի պետության սեփականության գույքն օտարել է «Ավանգարդ Մոթորսին»:

Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի (նախկին) 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ):

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բա Ծառուկյանն անօրինական բա՞ն ունի
հաջորդը
Մրցանակ, բայց արտասովոր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Օգոստոսի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Հլս   Սպտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն