• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կասետային ռումբերից տարեցտարի ավելի շատ մարդ է տուժում

aliq 14:33 | 05.09.2023
aliq 14:33 | 05.09.2023

Հումանիտար կազմակերպություններն աշխարհում կասետային զինամթերքից տուժածների է՛լ ավելի մեծ թվեր են գրանցում։ 2022-ին այս արգելված զինատեսակից վիրավորվել կամ սպանվել է 1172 մարդ։ Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ Հակահետեւակային ականների եւ կասետային զինամթերքի արգելման միջազգային արշավ (ICBL-CMC) կազմակերպությունը սեպտեմբերի 5-ին Ժնեւում հայտարարել է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է 2010-ին ամենամյա հաշվետվությունները սկսելուց ի վեր։

Նախորդ տարի նման արկերից վիրավորվելու կամ զոհվելու դեպքեր են գրանցվել Իրաքում, Եմենում, Լաոսում, Լիբանանում, Մյանմայում, Սիրիայում։ Ըստ կազմակերպության՝ բոլոր դեպքերի 95 տոկոսը բաժին է ընկնում քաղաքացիական բնակչությանը: Կազմակերպությունը նշում է նաեւ Ուկրաինայում կասետային զինամթերքի կիրառման մասին։

Ըստ Human Rights Watch-ի «Կասետային զինատեսակների մշտադիտարկում 2021» զեկույցի՝ 2020-ին կասետային ռումբերի հարձակումներից ամենաշատը տուժել է Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ՝ 107 մարդ։ Մշտադիտարկման համակարգող Մարի Ուերհեմն ընդգծել է, որ բոլոր երկրները պետք է դատապարտեն ցանկացած պարագայում որեւէ մեկի կողմից կասետային զենքի օգտագործում: «Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում կասետային զենքով հարձակումների հերքումը եւ դրանց լայնորեն դատապարտումը ցույց են տալիս, որ նման զենքերի արգելումը թափ է հավաքում»,- ասել է  Ուերհեմը։

Կասետային ռումբերն արգելող կոնվենցիան ստորագրել են 110 երկրներ, բայց Ադրբեջանը, Հայաստանն ու եւս մի քանի երկիր, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Միացյալ Նահանգները, մինչեւ հիմա այդ կոնվենցիային չեն միացել։ Human Rights Watch-ը նշել է, որ թեեւ Ադրբեջանն ու Հայաստանը չեն միացել կասետային զենքն արգելող կոնվենցիային, բայց նրանք ստորագրել են Ժնեւյան հումանիտար մի շարք այլ համաձայնագրեր եւ չպետք է կասետային զենք օգտագործեն։ Իրավապաշտպանները զգուշացնում են, որ այս զինամթերքը չի տարբերակում քաղաքացիական եւ ռազմական թիրախները եւ կարող է հանգեցնել զոհերի նույնիսկ ռազմական բախման ավարտից երկար ժամանակ անց։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում. Պեսկով
հաջորդը
Երեւանը՝ Ստամբուլից հետո եւ Դուբայից առաջ
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

    23:04 | 30.09.2023
  • Վրացիներն Աստծուն ավելի են վստահում

    20:21 | 30.09.2023
  • Արցախցիներին Ռուսաստան են կանչում

    19:49 | 30.09.2023
  • Կոռուպցիայի համաճարակ. TI Վրաստան

    19:12 | 30.09.2023
  • Ֆրանսիացի լրագրողը մեղադրում է Եվրոպային

    18:48 | 30.09.2023

ընտրանի

  • 1

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 2

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 3

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 4

    85-ամյա կինը սկսել է նկարել եւ արդեն օգնում...

  • 5

    Շարադրություն․ Վիկա Աբգարյան, «Իմ հայրենիքը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա