• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Քաղաքական շաբաթն՝ ամփոփ

aliq 09:58 | 11.09.2023
aliq 09:58 | 11.09.2023
Armenia Azerbaijan border
լուս․ www.ombuds.am կայքից

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում էր լարված մնալ վերջին շաբաթվա ընթացքում։ Շատ արագ են զարգանում իրադարձությունները, եւ, դիտորդների գնահատմամբ, ամեն պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից։

  • Եվրամիությունը, Ադրբեջանը, Թուրքիան, ավելի ուշ նաեւ Ուկրաինան եւ Վրաստանը հայտարարել են, որ չեն ճանաչում սեպտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում եւ դատապարտել են դրանց անցկացումը։
  • ՌԴ Կարմիր խաչը սեպտեմբերի 9-ին սննդամթերք տեղափոխող բեռնատար է ուղարկել Աղդամի ճանապարհով։ Պարենային եւ ոչ պարենային ապրանքներով բեռնված բեռնատարը հատել է «Սամուր» անցակետը:
  • ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը սեպտեմբերի 9-ին հայտարարել է, որ Լաչինի միջանքը պետք է վերաբացվի հիմա, իսկ մնացած ճանապարհները, օրինակ՝ Աղդամինը, կարող են վերաբացվել որպես ընդհանուր կարգավորման մաս, ոչ թե որպես այլընտրանք։
  • Արցախի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 10-ին հատուկ նիստի ընթացքում տեղի է ունեցել Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը, որին ներկա են եղել Արցախի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ։
  • Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 10-ին հայտարարել է, որ ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները, թե Մոսկվան Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը։ «Ավելի ոչ կոռեկտ եւ անազնիվ արտահայտություն դժվար է պատկերացնել»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։ Նա հավելել է, որ բոլոր հարցերը փակվել են, երբ Պրահայում Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը ստորագրեցին հայտարարություն, ըստ որի՝ իրենք ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը: «Մեզ մեղադրել, որ 2020-ի նոյեմբերին Ղարաբաղը տվել ենք, պետք չէ: Պետք է սոսկ ընդունակ լինել ինքնուրույն պատասխան տալու սեփական ժողովրդի առաջ»,- շեշտել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
  • ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ առաքելությունն ուժեղացված պարեկություն է անում առավել մտահոգիչ շրջաններում՝ Բրյուսելին տեղեկացնելու եւ լարվածության նվազեցմանը նպաստելու համար: «Մենք օր ու գիշեր պարեկություն ենք անում հայ-ադրբեջանական սահմանի եւ առճակատման գծի երկայնքով, որպեսզի դիտարկենք ռազմական բնույթի ցանկացած գործողություն, ներառյալ զորքերի կուտակում, շարժ կամ հրաձգություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
  • Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ G20 գագաթնաժողովի շրջանակում ի թիվս այլ հարցերի քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։
  • Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ սխալ է համարում ԼՂ-ում Հայաստանի գործողությունները (նկատի ունենալով Արցախի նախագահի ընտրությունները), ինչի առնչությամբ մտադիր է սեպտեմբերի 11-ին հեռախոսազրույց ունենալ ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ։ Վերջինս սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, որ սահմանին լարվածությունը նվազեցնելու համար պատրաստ է հրատապ քննարկումներ անցկացնելու ադրբեջանական իշխանությունների հետ:
  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 10-ին կոչ է արել միաժամանակ բացել Լաչինի միջանցքը եւ Աղդամով անցնող ճանապարհը, որպեսզի հնարավոր լինի բեռներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ Նշվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում բավականին արագ վատթարացող հումանիտար իրավիճակով։ Պետական դեպարտամենտը նաեւ երկու երկրների ղեկավարներին կոչ է արել լարվածությունն ավելացնող որեւէ գործողության չդիմել։ ԱՄՆ-ն անթույլատրելի է համարում վեճերի լուծման համար ուժի կիրառումը։
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանում եւ մարզերում երկար ժամանակ լույս չի լինի
հաջորդը
Ավագանու ընտրություններին մնացել է 6 օր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն