• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինի ձերբակալման-չձերբակալման հարցը կորոշի Բրազիլիայի դատարանը

aliq 12:00 | 11.09.2023
aliq 12:00 | 11.09.2023
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվա
լուս․ Միխայիլ Ֆոմիչեւի, Սպուտնիկ

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարի մասնակցի Ռիո դե Ժանեյրոյում  Մեծ քսանյակի հանդիպմանը, նրան ձերբակալել-չձերբակալելու հարցը  Բրազիլիայի դատական ​​համակարգի որոշելիքը կլինի։ Լուլան հույս է հայտնել, որ մինչեւ 2024 թվականի նոյեմբեր՝ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք G20 գագաթնաժողովը, ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի: Սրա մասին Լուլա դա Սիլվան ասել է The Daily Star պարբերականի թղթակցին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, որտեղ նա մասնակցում էր G20-ի գագաթնաժողովին:

Նախօրեին, մինչդեռ, Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ անձամբ երաշխավորում է Պուտինի անվտանգությունը, եւ եթե վերջինս որոշի անձամբ մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում 2024 թվականի անցկացվելիք G20 գագաթնաժողովին, չի ձերբակալվի։ Բրազիլիայի ղեկավարը միաժամանակ կասկածի տակ էր դրել Միջազգային քրեական դատարանին Բրազիլիայի անդամակցությունը՝ նշելով, որ «զարգացող երկրները հաճախ ստորագրում են իրենց համար վնասակար փաստաթղթեր»: «Ուզում եմ իմանալ՝ ինչու ենք մենք ՄՔԴ անդամ, այլ ոչ թե ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հնդկաստանը կամ Չինաստանը», — նշել է նա: «Ես չեմ ասում, որ մտադիր եմ դադարեցնել Միջազգային քրեական դատարանի անդամակցությունը, պարզապես ուզում եմ իմանալ, թե ինչու է Բրազիլիան ստորագրել» ՄՔԴ-ի ստատուտը»,- ավելացրել է Լուլան:

Ի տարբերություն Հնդկաստանի` Բրազիլիան 1998 թվականի Հռոմի ստատուտի մասնակից է, հետեւաբար տեսականորեն պարտավոր է ձերբակալել Ռուսաստանի նախագահին, եթե վերջինս մուտք գործեր իր տարածք: Թեւ Հնդկաստանը չի ստորագրել Հռոմի ստատուտը, Պուտինը չի մասնակցել շաբաթ եւ կիրակի օրը Նյու Դելիում անցկացված G20-ի անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին: Ռուսաստանը ներկայացնում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Նոր հնարավորություն բնապահպանության ոլորտի լրագրողների համար
հաջորդը
Օրինագծի վավերացումից հետո ոչ ոք չի դատապարտվի մահապատժի
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 26 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

    23:04 | 30.09.2023
  • Վրացիներն Աստծուն ավելի են վստահում

    20:21 | 30.09.2023
  • Արցախցիներին Ռուսաստան են կանչում

    19:49 | 30.09.2023
  • Կոռուպցիայի համաճարակ. TI Վրաստան

    19:12 | 30.09.2023
  • Ֆրանսիացի լրագրողը մեղադրում է Եվրոպային

    18:48 | 30.09.2023

ընտրանի

  • 1

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 2

    Ամերիկահայ պրոֆեսորի շատ կարեւոր առաջարկը

  • 3

    Ավետիս՝ Ավետ անունով․ Շիրակում ծնվել է առաջին արցախցի...

  • 4

    85-ամյա կինը սկսել է նկարել եւ արդեն օգնում...

  • 5

    Երբ Փաշինյանն է անկախության պայքարի առաջնորդը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա