• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Օրինագծի վավերացումից հետո ոչ ոք չի դատապարտվի մահապատժի

aliq 12:45 | 11.09.2023
aliq 12:45 | 11.09.2023
Բանտարկյալները ճաղավանդակների հետեւում

««Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 10-ին ներկայացրել է ԱԺ քննարկմանը:

Մահապատժից լիովին հրաժարվելու մասին օրինագիծը սեպտեմբերի 4-ին արդարադատության փոխնախարարը ներկայացրել էր ՀՀ ԱԺ պետիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ավելի վաղ նա նշել էր, որ արձանագրությունը ստորագրել են Եվրոպայի խորհրդի բոլոր 46 անդամները, սակայն ուժի մեջ է մտել ԵԽ անդամ 44 երկրում: Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն վավերացրել այն։ Կառավարությունը նախագծին հավանություն է տվել 2023-ի մայիսին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում պարբերաբար դրվող արձանագրությունն ամրագրում է, որ դրա դրույթների որեւէ վերապահում կոնվենցիայի 57-րդ հոդվածի մասով թույլատրելի չէ։

Փոխնախարարն ԱԺ-ում շեշտել է, որ թիվ 13 արձանագրության վավերացումը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնելու, մինչդեռ միջազգային մակարդակով այս քայլը կգնահատվի որպես երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարեւոր, դրական առաջընթաց եւ կամրապնդի Հայաստանի վարկանիշը որպես իր պարտավորությունները հարգող միջազգային համայնքի անդամ-պետություն։ Նշենք, որ թեեւ 1991-ից ի վեր Հայաստանի Հանրապետությունում մահապատիժ չի կիրառվել, այդուհանդերձ օրինագծի վավերացումից հետո ՀՀ-ում առհասարակ ոչ ոք չի դատապարտվի մահապատժի։

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տվյալներով՝ այն երկրների ցանկը, որոնք դեռեւս կիրառում են մահապատիժը, բաղկացած է հիմնականում ամենաաղքատ եւ չզարգացած երկրներից, որոնց ճնշող մեծամասնությունը մահմեդականներ են:

Ընդհանուր առմամբ աշխարհում կան 55 երկրներ (28%), որտեղ ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրորեն դեռեւս կիրառվում է մահապատիժ: Կան նաեւ երկրներ, որտեղ օրենքը նախատեսում է մահապատիժ, սակայն գործնականում այն ​​վաղուց չի կիրառվում։ Դատական ​​պրակտիկայում արձանագրվել են մահապատժի սխալ դատավճիռներ։ 1973 թվականից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակահատվածում միայն Միացյալ Նահանգներում 156 մարդ ազատվել է մահապատժից՝ մեղադրանքների բացակայության հիմքով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինի ձերբակալման-չձերբակալման հարցը կորոշի Բրազիլիայի դատարանը
հաջորդը
Առաջին տեխնոլոգիական հյուրատունը Շիրակում
Promotion Image

ՀԵՏԱԿՆԹԱՐԹ | 21 սեպտեմբեր 2020

Promotion Image

ԲԼԱ-ԲԼԱ-ԲԼԱ …

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Մեր պայքարը հայրենիք վերադառնալու համար էր

լրահոս

  • Թյուրքական պետությունների կազմակերպությունը դատապարտել է

    22:45 | 21.09.2023
  • Շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ․ Բեգլարյան

    22:13 | 21.09.2023
  • ԼՂ-ի շուրջը ստեղծված իրավիճակը քննարկել է Մակրոնի հետ

    22:06 | 21.09.2023
  • Փաշինյանի եւ Հայաստանի հետ առնչություն չունեն. Էրդողան

    21:56 | 21.09.2023
  • Այ, գետինը մտնեք, գետինը

    21:39 | 21.09.2023

ընտրանի

  • 1

    Սմբատ Գոգյանն իր դասագրքի եւ Մաթեմյանների ընտանիքի մասին

  • 2

    Սողացող նեոնիկոլիզմ։ Ի՞նչ է կատարվում Արցախում

  • 3

    Մեսենջերները կտրուկ կփոփոխվեն

  • 4

    Կարպիս Փաշոյանի կանխատեսումը | 20 սեպտեմբեր, 2020

  • 5

    Շինարարի սինդրոմ կամ ո՞վ էր Կարեն Դեմիրճյանը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս    

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա