• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով | 23 սեպտեմբեր 2020

aliq 18:30 | 23.09.2023
aliq 18:30 | 23.09.2023
Տավուշ, 2020թ․

2020-ի սեպտեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում են ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչի՞ց են խոսում: Բնականաբար՝ Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի եւ Արցախի շուրջ ծավալվող գործընթացների մասին:

Պարգեւավճարներ ապագա հաղթանակների բյուջեից

Նույն օրը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները Անկախության տոնի առթիվ պաշտոնյայի ամսական դրույքի 75%-ի չափով պարգեւավճարներ են ստանում: Արարատ Միրզոյանի զուտ պարգեւավճարը 892 հազար 890 դրամ է: ԱԺ փոխնախագահների զուտ պարգեւավճարի չափը 694,470 դրամ է:

Վերջին ժպիտ

Առավոտյան իշխանական armtimes.com կայքը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից հրապարակում է ՊԲ զինվորների տեսաուղերձը՝ գրելով, որ «հուսով են՝ նրանց լուսավոր ժպիտները կփարատեն մայրական մտահոգություններն ու անհանգստությունները, կմեղմեն կարոտը»:

Հավատարմություն ամբողջ թափով

Երեկոյան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունում է Միլի Մեջլիսի (խորհրդարան) մի քանի պատգամավորի՝ խոսնակ Սահիբա Գաֆարովայի ղեկավարությամբ: Նրանք խոսում են տարածաշրջանային անվտանգության խնդիրներից եւ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներից:

Միջանկյալ տարընկալում

Մի փոքր ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնում է այդ հանդիպման ժամանակ Լավրովին վերագրվող խոսքերին, ըստ որոնց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը բնութագրվում է որպես «կարգավորման շուրջ բանակցային գործընթացին խոչընդոտող»: Զախարովան այդ առիթով բառացիորեն ասում է. «Նույնիսկ չեմ անդրադառնա դրան»:

Հուլիսյան կրքեր

Այս օրը ՄԱԿ-ում հեռավար ելույթ ունենալու հերթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանինն է, որը միանգամից Հայաստանին անվանում է Հարավային Կովկասում «խաղաղության ու կայունության հիմնական խոչընդոտ», քանի որ հուլիսին հայկական բանակը հարձակվել էր Ադրբեջանի վրա: Նույն ելույթում Էրդողանն ասում է, որ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության լուծման կողմնակից է:

Ընդդեմ ձեռնածության

Նույն օրը Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում գրություն է հայտնվում. «Հայաստանը խաղում է կրակի հետ»: Գրության պատճառը Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն է, ըստ որի՝ Տավուշի սահմանին հայերը սպանել են ադրբեջանցի զինվորի: Հայաստանի ՊՆ-ն հերքում է այդ տեղեկությունը:

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հումանիտար միջանցք բացելու պահանջին միացավ Վանաձորը
հաջորդը
Օտարերկրյա ռազմական կցորդներ են մեկնել Շուշի

Նման հոդվածներ

Պատերազմի նախորդ օրը փաստերով | 26 սեպտեմբեր 2020

18:00 | 26.09.2023

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով | 25 սեպտեմբեր 2020

20:30 | 25.09.2023

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով | 24 սեպտեմբեր 2020

18:30 | 24.09.2023

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով | 22 սեպտեմբեր 2020

18:30 | 22.09.2023

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով | 21 սեպտեմբեր 2020

19:30 | 21.09.2023

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով | 20 սեպտեմբեր 2020

19:45 | 20.09.2023

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն