• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով | 25 սեպտեմբեր 2020

aliq 20:30 | 25.09.2023
aliq 20:30 | 25.09.2023
հայկական բանակ

2020-ի սեպտեմբերի 25-ին Հայաստանում ընտրում են ՍԴ նախագահ: Միակ թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է: Ավելի ուշ նույն օրը ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը հայտարարում է. «Մենք ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք»: Խունդկարյանը չի ընտրվում:

Սկզբում գրոհում են մարդկանց հոգիները

Նույն օրը ադրբեջանական կողմը սոցիալական ցանցերում շրջանառում է մի փաստաթուղթ, ըստ որի՝ իբր, Արցախի պաշտպանության նախարարությունը բնակչությանը նախազգուշացրել է պատրաստ լինել արտակարգ տարհանման: ԼՂՀ ԱԱԾ ԿԲ պետ Յա.  Հայրապետյանի «ստորագրությամբ» այս փաստաթղթում նշված է. «Իրենց հետ կարող են վերցնել միայն անհրաժեշտ իրերը»:

Հաղթանակի պակասող զոհը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը: «Եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա»,- դատարան մտնելուց առաջ իր կողմնակիցներին ասում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը մեղադրվում է ընտրողներին ընտրակաշառք տալու համար:

Հո՞ էրթաս

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է լինելու «Կապուստին Յար» (Աստրախանի մարզ) զորավարժարանում այսօր անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հիմնական փուլին»,- տեղեկացնում է նրա մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հաղթանակ պատերազմից առաջ

«Ադրբեջանի ղեկավարությանը խորհուրդ եմ տալիս չգնալ «կոնֆիդենցիալ ինֆորմացիաների» բացահայտման ճանապարհով, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»,- Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւին սպառնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը զգուշացնում է նաեւ Ադրբեջանի նախագահին. «Հայաստանի հետ պետք չէ ուժի եւ սպառնալիքի լեզվով խոսել: Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը»:

Ալիեւն ինձ չի սազում

Ավելի ուշ ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը կարծես հանգիստ շունչ քաշելով արձանագրում է. «Հայաստանում եւ Արցախում ձեւավորվել են իշխանություններ, որոնք պատրաստ են երկխոսության մեջ մտնելու Ադրբեջանի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների հետ»:

Գեներալն իր լաբիրինթոսում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն այցելում է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտական դիրքեր: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ցուցումներ է տալիս զորամիավորման հրամանատարին մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման վերաբերյալ, հետո անբասիր ծառայության համար խրախուսում մի շարք զինծառայողների:

BBC-ն գլխի է ընկնում, մենք՝ ոչ

Նույն օրը բրիտանական BBC հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հեռարձակում, որտեղ փորձում է պատասխանել մեկ հարցի՝ ինչո՞ւ է Ադրբեջանում պահեստազորի հավաք իրականացվում: «Երկրում ո՛չ ռազմական դրություն է հայտարարվել, ո՛չ էլ համընդհանուր զորահավաք»,- նկատում է BBC-ի լրագրողը: Բրիտանացի քաղաքագետ Լոուրենս Բրոերսը BBC-ի հետ զրույցում հավանական չի համարում լայնածավալ պատերազմը, «առավել հավանական է փոքր մասշտաբի էսկալացիան»:

Պաշտպանության բանակը պատրաստ է

Նույն օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացնում Ստեփանակերտի իր աշխատավայրում եւ հայտարարում է. «Հակառակորդի կողմից հնարավոր ցանկացած սադրանքի դեպքում Պաշտպանության բանակը պատրաստ է պատվով դուրս գալու իրավիճակից՝ թշնամուն կրկին պարտադրելով խաղաղություն»:

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ստեփանակերտի մոտակայքում բենզալցակայան է պայթել
հաջորդը
ԱՄՆ նախագահը նամակ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ

Նման հոդվածներ

Պատերազմի նախորդ օրը փաստերով | 26 սեպտեմբեր 2020

18:00 | 26.09.2023

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով | 24 սեպտեմբեր 2020

18:30 | 24.09.2023

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով | 23 սեպտեմբեր 2020

18:30 | 23.09.2023

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով | 22 սեպտեմբեր 2020

18:30 | 22.09.2023

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով | 21 սեպտեմբեր 2020

19:30 | 21.09.2023

Պատերազմին նախորդող շաբաթը փաստերով | 20 սեպտեմբեր 2020

19:45 | 20.09.2023

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն