• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Եթե Ռուսաստանը ՀՀ-ին համոզի բացել Զանգեզուրի միջանցքը, ապա Իրանը չի միջամտի»

aliq 09:38 | 27.09.2023
aliq 09:38 | 27.09.2023
Presidency of the Republic of Turkey

Քաղաքական գիտությունների դոկտոր Մեհմեթ Քոչը Anadolu գործակալության հրապարակած իր վերլուծության մեջ անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի բացման կարեւորությանը եւ Թուրքիայի՝ Իրանի Իսլամական Հանրապետությանն այս գործընթացին ինտեգրելու բանաձեւին։

Հեղինակը գրում է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Թեհրանը Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության փոփոխությունը դիտարկում է որպես սպառնալիք իր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական շահերին, ինչպես նաեւ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում՝ իր ազգային անվտանգության շահերին:

«Այս պատերազմի ընթացքում Իրանն ընդհանուր առմամբ կառուցողական մոտեցում է ցուցաբերել Ղարաբաղը Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու հարցում,- գրում է Մեհմեդ Քոչը։ Միաժամանակ Թեհրանը կտրականապես դեմ է ցամաքային միջանցքի ստեղծմանը, որը կկապի Ադրբեջանը Նախիջեւանի շրջանին։ Բացի դրանից՝ Իրանը հաշվի է առնում, որ եթե միջանցքը բացվի, կկորցնի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային հաղորդակցություն ապահովելու արտոնությունը, որն ունի այսօր»։

Հեղինակի կարծիքով՝ Զանգեզուրի միջանցքի բացումը կսահմանափակի նաեւ Իրանի աշխարհաքաղաքական հնարավորությունները Հարավային Կովկասում, քանի որ ուղղակի կապ կստեղծվի թյուրքական հանրապետությունների միջեւ, Թուրքիան միջանցքի շնորհիվ մուտք կունենա դեպի ասիական եւ միջինասիական շուկաներ, ինչն իր հերթին կհանգեցնի Իրանի աշխարհաքաղաքական ազդեցության նվազմանը։

Ըստ Քոչի՝ Իրանին, որտեղ ապրում են տասնյակ միլիոնավոր թուրքեր, աշխարհաքաղաքական այս նախագծից «բացառելու» փոխարեն Անկարան հանդես եկավ «3+3» բանաձեւի գաղափարով՝ Թեհրանին հրավիրելով օգտվելու նոր հնարավորություններից։ Թեեւ Իրանը ներկայում դեմ է Զանգեզուրի միջանցքը բացելու Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնություններին, սակայն հնարավորություն չունի ամբողջությամբ խաթարելու այդ գործընթացը։ Այսպիսով, եթե Ռուսաստանը համոզի Հայաստանին բացել Զանգեզուրի միջանցքը, Իրանն, ամենայն հավանականությամբ, չի միջամտի այս որոշմանը։

«Իրանը հայտարարում է, որ թույլ չի տա փոփոխություններ սահմաններում տարածաշրջանում եւ իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար պատրաստ է անգամ ռազմական միջամտության դիմելու»,- հոդվածի վերջում գրում է Մեհմեթ Քոչը։- Այս տարբերակը հնչեց որպես նախազգուշացում Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով Զանգեզուրի միջանցքի հնարավոր բացման եւ Կապան քաղաքի օկուպացիայի դեմ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Թեհրանը չթաքցրեց այդ ծրագրերը, սակայն հետագայում «մտափոխվեց»։ Սակայն Իրանում դեռ կան որոշակի ուժեր, որոնք վստահ են, որ Ռուսաստանը կձգձգի Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացը։ Ուստի Թեհրանը մինչեւ վերջին պահը կհետեւի Մոսկվայի քայլերին եւ կգործի Ռուսաստանի որոշումների հիման վրա»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հումանիտար 60 կենտրոն կբացվի ՀՀ-ում
հաջորդը
Մենք ոչ մեկին չենք պարտադրում լքել Ղարաբաղը․ Հաջիեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն