• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փրկել թաղամասը բռնի ոչնչացումից. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

aliq 20:33 | 28.12.2023
aliq 20:33 | 28.12.2023
Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Երուսաղեմի «Կովերի պարտեզի» վրա դեկտեմբերի 28-ին երկաթներով ու տարբեր միջոցներով զինված 30 իսրայելցի ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» կոչվող տարածք եւ հարձակվել հայերի վրա: Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ Սեդրակ Բալյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի  հետ զրույցում պատմել է, որ հայերը կարողացել են հետ շպրտել իսրայելցի ծայրահեղականներին ու պահպանել գիծը:

jordannews.jo-ի հրապարակած տեսանյութում երեւում է, որ իսրայելցիները հարձակվել են եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների, հավատացյալների եւ հայ համայնքի այլ անդամների վրա: Կայքը նկատում է, որ Իսրայելի ոստիկանությունն իսրայելցի ագրեսորների փոխարեն երկու հայի է ձերբակալել:

Ըստ ահազանգերի՝ թեեւ Ոստիկանությունը «Կովերի պարտեզ» կոչվող վայրից գտնվում է ընդամենը 100 մետր հեռավորության վրա, ժամանել է 20 րոպե ուշացումով։

Հարձակման մասին ֆեյսբուքյան գրառման մեջ ահազանգել է նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը: Նա միջադեպը որակել է «զանգվածային եւ համակարգված ֆիզիկական հարձակում»:  Գոգչյանը մանրամասնել էր, որ որոշ քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ եւ տեղի հայեր ծանր վիրավոր են: Նա ընդգծել է, որ միջադեպը տեղի է ունեցել իր հրապարակումից 1 ժամ առաջ։

«Ավելի քան 30 զինված սադրիչ դիմակներով, մահաբեր եւ ոչ մահաբեր զինատեսակներով ներխուժել են «Կովերի պարտեզի» տարածք եւ դաժանաբար հարձակվել այնտեղ գտնվողների վրա: Հայոց հոգեւոր ակադեմիայի մի քանի քահանա, սարկավագներ եւ ուսանողներ, ինչպես նաեւ բնիկ հայեր լուրջ վնասվածքներ են ստացել։ Սա զանգվածային եւ համակարգված ֆիզիկական հարձակում էր»,– նշել է Գոգչյանը։

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում ամբողջ աշխարհի իշխանություններին եւ միջազգային լրատվամիջոցներին օգնել փրկելու հայկական թաղամասը բռնի ոչնչացումից, որին տեղական մակարդակում աջակցում են անանուն կազմակերպությունները:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ղարաբաղի հարցը վերադառնում է
հաջորդը
Անձնագրում ելքի կլոր կնիքը պետք է լինի մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ. ՆԳՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2023
ԵԵՉՀՈւՇԿ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն