• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել եռակողմ համաձայնագրում. Լավրով

aliq 14:10 | 18.01.2024
aliq 14:10 | 18.01.2024
Sergey Lavrov, Foreign Minister of Russia

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ երբեք չի խոսվել։ Դրա մասին դիվանագիտական տարվա արդյունքներն ամփոփող ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով այդ, այսպես կոչված, միջանցքի առնչությամբ Փաշինյանի հայտարարություններին։

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ վերջին օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային մեկնաբանություններում շոշափել են հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր։

«Խոսվել է Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ կապի հաստատման թեմայի մասին։ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերել Պուտինը, Ալիեւն ու Փաշինյանը»,– շեշտել է Լավրովը։

Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ, որը կանգնեցրել էր պատերազմը, ասվում էր` ապաշրջափակվում են տնտեսական եւ տրանսպորտայինբոլոր կապերը: Լավրովը նշել է, որ  Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երկու ուղղությամբ, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցությունը վերահսկում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները։

 Լավրովն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի համար այդքան պրակտիկ եւ շահավետ Սյունիզի մարզով երթուղու բացումը մինչեւ հիմա շարունակում է թղթի վրա մնալ: Դրա պատճառը ՌԴ արտգործնախարաը տեսնում է Երեւանի դիրոքորոշման մեջ՝ ենթադրելով, որ ինչ-որ մեկը համապատասխան խորհուրդներ է տալիս Երեւանին: Այս համատեքստում Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ ԵՄ-ն սկսել են առանց հրավերի միջամտել Մոսկվայի միջնորդությամբ Երեւան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին եւ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությանը՝ Լավրովը նշել է, որ արեւմտյան գործընկերները ձգտում են, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կնքվի միայն իրենց մոտ։ Նա հավելել է, որ Ադրբեջանը պատրաստ է, որ այն կնքվի ռուսական տարածքում:

«Այնտեղ, որտեղ դադարեցվել է հակամարտությունը, եւ կառուցվել են բոլոր մեխանիզմները բոլոր հարցերի լուծման համար: Որքանով է դրան պատրաստ Երեւանը, ինձ հայտնի չէ, թե համապատասխան ազդակներ ուղարկվել են պաշտոնական Երևանին, ինձ հայտնի չէ»,- շեշտել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ծխի քուլաներ՝ Ղրիմը հարձակումներից քողարկելու համար. Newsweek
հաջորդը
«Ազատագրվում» է Հաղթանակի պողոտան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն